01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գյումրիի կրակոցների գործով ձերբակալվել է «Չախալը»

Գյումրիի կրակոցների գործով մեկ անձ հայտնաբերվել է:  Հունիսի 27-ի լուսադեմին ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ «Չախալ» մականունով 31 ամյա  Կարեն Սարգսյանին: Հիշեցնենք , որ Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ որովայնի շրջանում վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ծիրանի գինը ցածր է. գյուղացիները դժգոհ են

 «Գյուղացիները  բերքի մթերման հարցում խնդիրներ չունեն, միայն թե  գնի տատանումը գյուղացիների սրտով չէ: Մարդիկ ծրագրում էին, որը ծիրանն ավելի թանկ կլինի, բայց  ստացվեց այսպես», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի  Այգեպատ  համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը: Վերջինս շեշտեց՝ երեկվանից ծիրանը վաճառվում է 350 դրամով:  «Ում բերքը շատ է, նրանք, բնականաբար, շահույթ կունենան: Օրինակ ես ունեմ մոտավորապես […]

Կրակոցներ Գյումրիում

Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ է վիրավորվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել: Ավելի ուշ Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ իրենց է դիմել որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստացած մի տղամարդ:

Հռոմի Պապի այցը հավերժացնող կոթող․ Գյումրին հարստացնում է պատմությունը /ֆոտո/

«Գյումրի այցելել են  ռուս Նիկոլայ Առաջին ցարը,  այժմյան Ռուսաստանի ցարը՝ Վլադիմիր Պուտինը, այցելել են մեծանուն գիտնականներ՝ Ալեքսանդր Պուշկինին, Մաքսիմ Գորկին, Ն. Մառը,  Կոմիտասին ու այլոք, սրանով հարստացրել է Գյումրիի պատմությունը, և այդ պահերով կարող  է քաղաքը հավերժացնել իր ճանապարհը: Իսկ  Գյումրին 2016 թվականին հյուրընկալեց  նաև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապին, որ ուներ խաղաղության, մարդասիրության պատգամ», […]

Հանդուրժող եղեք. փոխնախարարը կարկուտից տուժած գյուղացիներին

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկուտից ավելի քիչ համայնքներ են տուժել: Արարատի մարզում 7 համայնքներ տուժել են կարկտահարությունից, կան անհատներ, որոնք 100 տոկոսով կորցրել են բերքը: Եկեք վատի մեջ էլ լավը տեսնենք: Բնությունը քիչ թե շատ այս տարի բարեհաճ է գտնվել»,-այսօր Արմավիրի մարզում հրավիրված քննարկման ժամանակ ասաց  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Փոխնախարարը […]

Ճանապարհ են փակել.Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում

Արարատի մարզում արտակարգ իրավիճակ է. Ջրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը, ինչի հետևանքով էլ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղացիները բողոքում են՝ ասելով. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղնախարար Իգնատի Առաքելյանը մեզ հույս էին տալիս, որ գյուղացին ինչքան միրգ արտադրի, ոչ մի բան գետնին չի մնա, մինչդեռ վարկերով ողջ ծիրանի այգիները […]

Վարչապետն անդրադարձավ Արթիկի տարհանվածներին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկում բնակելի շենքի քարաթափման դեպքին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն տեղեկացրեց.  «Տեղի է ունեցել քարաթափություն, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- վարչապետին դիմեց Լոքյանը: ԱԻ նախարար […]

Բանկի աշխատակցուհին խոշոր գումար է հափշտակել ու փախել

Խոշոր գողության դեպք է արձանագրվել Եղեգնաձորում։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ տեղի բանկերից մեկի աշխատակցուհին բանկից մոտ 40 միլիոն դրամ է հափշտակել ու դիմել փախուստի։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանները փնտրում են երիտասարդ կնոջը։  

Գյուղացիներն արտագաղթում են. նախկին համայնքապետն ահազանգում է

 Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար  համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը ահազանգում է՝ հարկավոր է մի քայլ ձեռնարկել, որ սահմանամերձ գյուղի բնակիչը ամուր կառչի իր հողին, ոչ թե թողնի, հեռանա: «Վերջերս կրակոցներ չեն հնչել, վիճակը, բարեբախտաբար խաղաղ է», – նշեց Երվանդ Եգանյանը: Վերջինս շեշտեց՝ գյուղերում առկա ամենամեծ խնդիրը, թերևս, աշխատատեղերի բացակայությունն է և արտագաղթը: «Խնդիրներն այնքան շատ […]

«Սիրտն ուզած ժամանակ անցնել թշնամու կողմը …»

«…. Առաջինը ես եմ ամսի 21 -ին , ժամը 5 -30 – ին , վկայակոչելով ադրբեջանական աղբյուրը , հրապարակել, որ հայ քաղաքացի է հատել սահմանը, սակայն ինչպե՞ս է նա աննկատ անցել մեր զինվորների մոտով և ինչո՞ւ մի ամբողջ օր  (աղբյուրը հայտնում էր, որ նա նախորդ օրն է հատել սահմանը) մեր հանրությունը ոչինչ չգիտեր այդ մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված