26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծիրանի գինը ցածր է. գյուղացիները դժգոհ են

 «Գյուղացիները  բերքի մթերման հարցում խնդիրներ չունեն, միայն թե  գնի տատանումը գյուղացիների սրտով չէ: Մարդիկ ծրագրում էին, որը ծիրանն ավելի թանկ կլինի, բայց  ստացվեց այսպես», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի  Այգեպատ  համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:
Վերջինս շեշտեց՝ երեկվանից ծիրանը վաճառվում է 350 դրամով: 
«Ում բերքը շատ է, նրանք, բնականաբար, շահույթ կունենան: Օրինակ ես ունեմ մոտավորապես երեք  տոննա բերք:  Կարող եմ ասել՝  մեր գյուղը,  փառք Աստծո, կարկուտի պատճառով  վնասներ չի կրել: Մեր գյուղում  ծիրանի մթերումն իրականացնում է «Սպայկա»-ն,  բացի այդ՝  ևս երեք  անհատներ:  Այնպես որ, գյուղացիները, սովորաբար, ճանաչում են, գիտեն՝ ում են բերքը վաճառում, որ հետո գումարը ստանալու հարցում խնդիրներ չունենան», – նշեց Այգեպատի համայնքապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ