31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Կքայլի 200 կմ ու կպայքարի Սերժ Սարգսյանի դեմ. Նիկոլ Փաշինյանը տվեց 14 օրյա քայլարշավի մեկնարկը

Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր՝ մարտի 31-ին  տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ Այս առնչությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրիից Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը […]

«Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք» (ֆոտո)

Գյումրիում բացվել է նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի հերթական ցուցահանդեսը: «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք». անհատական մանրանկարչության ցուցահանդեսի խորագիրը պատահական չի ընտրվել: Այն նվիրված է Քրիստոսի կյանքի հրաշագործ տարիներին: -Երբ կարդում ենք հրաշագործությունները, մեզ թվում է հեքիաթ է, բայց մեծ փիլիսոփայություն ու իմաստ կա թաքնված խորքում: Ուզում եմ հավատալ, որ պիտի հրաշք լինի, մեր երկիրը պետք է […]

«Կռունկ»-ի կանչով. ուսանողները հարգել են Կեմերովոյի զոհերի հիշատակը

 Ցավ, որը չի ճանաչում ազգություն ու այլ տարբերակում, այն միավորում է ու իր զորակիցները գտնում։ Գյումրիում շարունակվում է հարգանքի տուրքը ի հիշատակ Կեմերովոյի զոհերի։ Ցավ տեսածը սրտի բոլոր լարերով է զգում կորուստի ցավը ու զորավիգ լինելու անհրաժեշտությունը, այս գիտակցությամբ Երևանի պետական կենսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ ի հիշատակ Կեմերովոյի անմեղ զոհերի իրենց […]

«Իմ թխած հացերի համար ուշքերը կերթա». Դաունի համախտանիշով տղայի թխած հացերը սրճարանում կմատուցվեն

20-ամյա Միքայելը  Գյումրիի  «Հայկական Կարիտաս» «Էմիլի Արեգակ» կենտրոնի երիտասարդներից է՝ գյումրեցուն հատուկ հումորով, հյուրընկալ, շփվող ու լավատես։ Նա տարբեր տեսակի յուրահատուկ հացեր է թխում կենտրոն հաճախող երեխաների համար։ 20-ամյա Միքայել Սահակյանը կենտրոնի շահառու է, խոհարարական հմտություններին տիրապետել է կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանի ղեկավարությամբ: Միքայելը մեծ սիրով ներկայացնում է հացի իր բաղադրատոմսերը՝ նշելով, որ իր […]

Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին

Էջմիածինն  ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի , կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն […]

Տավուշեցի փոքրիկ Դավիթը իր երգով հուզեց բոլորին/տեսանյութ/

«Դավիթը խոսելուց առաջ երգել է, բայց այդպես էլ որևէ մասնագետի մոտ երգի դասեր չի ստացել: Մեր տանը՝ ինքն իր համար երգում է, երգերը ինքն է ընտրում: Երբեք չի կաշկանդվում հանդիսատեսի առաջ երգելուց և երազում է երգիչ դառնալու մասին, բայց դէ աշխարհից կտրված ապրում ենք ու չգիտեմ երբևէ հնարավորություն կունենամ երեխուն ավելին  տալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Շիրակացու անվան ճեմարանի սաները 500 գիրք նվիրեցին սահմանային գյուղին/տեսանյութ/

Անանիա  Շիրակացու անվան ճեմարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանը եւ Դավիթ Մովսիսյանը ամիսներ առաջ որոշեցին ծրագրել ազգանվեր մի գործ, որը ավարտին հասցրին երեկ` մարտի 25-ին: 15 ամյա պատանիները շուրջ 500 գիրք նվիրեցին Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքին: Նրանց  ոգևորությունը մեծ էր, սակայն անկարագրելի էր այն պահը երբ երևանաբնակ պատանիները հանդիպեցին սահմանապահ գյուղի փոքրիկներին: Արածի իրական գնահատականը չորաթանցի փոքրիկների […]

Շիրակի մարզի քամու հետևանքները. արտակարգ իրավիճակ

Շիրակի մարզպետարանում մարզային իշխանությունների, Արտակարգ իրավիճակների նախարարության, էլցանցի տեղի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցել արտակարգ խորհրդակցություն մարտի 24-ի ուժգին քամու պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Մարզպետարանում հերթապահություն էր սահմանված մինչև ժամը 22.30-ի սահմանները, երբ քամին կտրվեց, սկսվեց անձրև, գտնվել ենք օպերատիվ կապի մեջ թե՛ արտակարգ իրավիճակների նախարարության, և թե՛ նաև էլեկտրացանցի […]

Երկու օր է՝ Գյումրիում չի դադարում ուժեղ քամին (ֆոտո)

Երկու օր է՝ Գյումրիում չի դադարում ուժեղ քամին. ամպամած եղանակն ու փոշոտ քամին ամբողջ օրը շարունակվեց:  Ջերմաստիճանը թեև բարձր է, բայց քամու ուժգնությունը բավական մեծ է: Այսօր երեկոյան ավելի ուժեղացավ քամին ու հայտնի է, որ քամու հետևանքով  տանիքներ է պոկել, ծառի ճյուղեր, նույնիսկ ծառեր:    Լուսանկարը Արկադի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: 

Գյումրիում առավել ծանր է անօթևան բազմանդամ ընտանիքների վիճակը

Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև 88-ի երկրաշարժին կորցրել են իրենց բնակարանները, այնուհետև ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, սակային իրենցիցպահանջվող փաստաթղթային փաթեթները համալրել չկարողանալու պատճառով փաստացի կորցրել են բնակարան ստանալու իրավունքը: Նրանց թվումմեծամասնություն են կազմում բազմանդամ ընտանիքները: «Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութը ավելի քան քսան անձով մեկ երկսենյականոց բնակարանի հավակնորդ համարվող ընտանիքի մասինէ: Հետերկրաշարժյան տարիներին այս ընտանիքն աճել, ծնունդ է տվել մի քանի առանձին ընտանիքների, որոնք բնակվում են առանձին տնակներում: Նրանց մեծ մասը չեն կարողացել ինքնուրույն լուծել բնակարանային խնդիրը և շարունակում են ապրել կոմունալ-կենցաղային անտանելի պայմաններովդոմիկներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված