31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: […]

1 ժամ 59 րոպեով Երևանից Գյումրի առաջինը ժամանեց Կարեն Կարապետյանը /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մարտի 3-ին Գյումրիում էր: Կառավարության ղեկավարը Երևանից Գյումրի էր ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն գնել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Նշենք, որ գնացքը մարտի 4-ից կգործարկվի, իսկ առաջինը Երևանից Գյումրի ժամանեց Կարեն Կարապետյանը:  Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ […]

Տեսակով եզակի ու գործառույթով միակ սրճարանը կբացվի Գյումրիի սրտում (ֆոտո)

Գյումրիի պատմական միջուկում՝ Աբովյան ճեմափողոցում,   հունիսից կգործի սրճարան, որտեղ կաշխատեն ու իրենց խոհարարական հմտությունները կներկայացնեն հաշմանդամություն ունեցող երիտասարդները։ Այս սրճարանի բացվելու է Եվրամիության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի ներդրումների շնորհիվ: Նրանց աջակցությամբ  իրականացվում է հաշմանդամություն ունեցող երիտասարդներին վերապատրաստելու ու նրանց աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու ծրագիրը, որն ունի տարբեր ուղղություններ՝ ոչ միայն «Առաջին ներառական փուռ […]

Անպատասխան սեր, խանդ. ինքնասպանություններ կանանց պատճառո՞վ. Իրավունք

Նախօրեին Արադածոտնի մարզի եր­կու տարբեր համայնքներում հերթական ինքնասպանության դեպքերն են արձանագրվել: Երկու համայնքներում ինք­նասպան եղածները տղամարդիկ են: Կաթնաղբյուր համայնքի բնակիչ 57- ամյա Հայկ Հունանյանին հայտնա­բերել են տանը՝ սավանով կախված վիճակում: Ինչպես տեղեկացրեց տեղի աղբյուրը. – Հայկին իր տանը գազի խողովա­կից սավանով կախված վիճակում հայտնաբերել է գյուղի էլեկտրիկի դպրոցական տղան, ով 6-րդ դասարա­նի աշակերտ է: Երեխան […]

Կրակահերթը մոտ կես ժամ տևեց. ինչ է կատարվում Բաղանիսում

«Ամեն անգամ, երբ թշնամին կրակահերթ է ուղղում Բաղանիսի վրա՝ մենք ավելի ենք զայրանում ու հզորանում: Փետրվարի 26-ի կրակահերթը ադրբեջանական հերթական սադրանքն էր: Փառք Աստծո, լուրջ վնասներ չկան: Մենք սահմանը պահող մարդիկ ենք ու ցանկացած վնասը մեզ համար կարևոր է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Սահակյանը հավաստեց, որ գյուղացիները սովոր […]

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Տավուշի գյուղերի ուղղությամբ

«Երեկ ուշ Ադրբեջանը հայկական բանակի դիրքերի և ՀՀ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ  կրակ է բացել՝ հրաձգային զենքերից»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակահերթ է բացվել հատկապես Բաղանիս գյուղի ուղղությամբ: Նրա խոսքով` տուժածներ չկան։ Հովհաննիսյանը հայտնում է, որ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այժմ հանգիստ է։

Ես մղկտում եմ. Միքայել Աջապահյանը վերջակետ է դնում /տեսանյութ/

Ախուրյանում զոհված զինվորի դին եկեղեցում դնելու հետ կապված նախօրեին միջադեպ էր գրանցվել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանել է իր հետ կապված աղմուկը, պարզաբանելով լուրերը, թե սրբազանը արգելել է զինվորի դին եկեղեցում դնել, քանի որ նա մկրտված չէ: 

2018-ին պետք է վերջնականապես ձևավորենք մեր տարածքային կառավարման ճարտարապետությունը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017 թ. կատարված աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ […]

Բնատուր տաղանդի տեր ևս մեկ պատանի՝ Գյումրու տնակային ավանից (ֆոտո, տեսանյութ)

Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացնում ենք բնատուր տաղանդի տեր ևս մեկ, նույնպես 14-ամյա պատանու մասին պատմող տեսանյութ: Գյումրու ամենամեծ, քաղաքի ծայրամասային […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 23-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Կամոյի,  Չալաբյան, Զորավար Վարդանի, Նարեկացու փողոցների, Անդրանիկի նրբանցքի,  Միկոյան փող․  3, 5, 9, 10, 11, 12, 15, Սևակի փող․ 1, 3, 5, Մոմիկի փող․ 8 համարների և Գետափ գյուղի՝ Ձախափ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված