07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ

Այս պահին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես,  տղամարդկանց հետ։ Այս մասին այսօր հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շեշտելով, որ չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ […]

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ […]

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը

Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- նշել է նա։ Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ ուղևորվում է Կիրանց՝ ծանոթանալու իրավիճակին:  

Վարչապետի աշխատակազմը ստում է, քանի որ այդ հատվածում սահմանի վերարտադրություն չի կատարվել. Հրապարակ

Մեկշաբաթյա հարաբերական անդորրից հետո Տավուշի մարզի Կիրանց գյուղը երեկ կրկին ալեկոծվեց, կեսօրից հետո բնակիչները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ ի նշան բողոքի նախորդ օրը հրապարակված սահմանազատման: Բանն այն է, որ սահմանազատման համար նախատեսված վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15-ի կեսգիշերին, Հայաստանի կառավարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ավարտված է, կողմերը […]

Անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի նկատմամբ․ Հրանտ Բագրատյան. Հրապարակ

«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։ – Պարոն Բագրատյան, երեկ տեղեկացանք, որ սահմանազատման հարցերով ՀՀ եւ Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ուշ ժամի նոր արձանագրություն են ստորագրել, ըստ որի՝ «Բաղանիս, Բաղանիս-Այրում, Ոսկեպար, Աշաղը Ասկիպարա, Կիրանց, Խեյրեմլի, Բերքաբեր, Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզների հիման վրա», […]

Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին /Տեսանյութ/

Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն։ Սա հաջողություն համարելու առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի […]

Լարված իրավիճակ: Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են դպրnցի տնօրենին

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից: «7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու […]

Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները: Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ: Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս […]

Երկու կողմերի սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կկանգնեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում

Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում։ Սահմանագծման արդյունքում Կիրանց գյուղի 2 բնակելի տուն կմնա Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնում են InfoPort.am-ի կառավարամերձ աղբյուրները: Նշենք, որ ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի