07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է

Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը ևս մասնակի այրվել է պայթյունի հետևանքով։ Տան սեփականատեր 33-ամյա Գևորգ Չերքեզյանը պայթյունի պահին եղել է գազալցակայանի տարածքում։ Նա հոսպիտալացված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու տուժածներից մեկն է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գևորգի ընկերը՝ Արթուր Գևորգյանը, որ պայթյունից ձայնը լսելուց հետո օգնության է շտապել։ Նրա խոսքով՝ Գևորգն […]

Կառավարությունը որքան փոխհատուցում է տրամադրելու կիրանցիներին. Հրապարակ

Կիրանցում սահմանազատման հետեւանքով սեփականությունից զրկված մարդկանց մեծ մասը, ըստ լուրերի, համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին եւ դիմումներ գրել, սակայն շարունակում են հույժ գաղտնի պահել փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով։ Փոխարենը ասեկոսեներ են շրջում, թե տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի չափով փոխհատուցում է խոստացել, մի քիչ ավելի պակաս՝ մյուս շինությունների ու […]

Հզոր պայթյուն Աբովյանում: Հրդեհ է բռնկվել /Տեսանյութ/

911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ կան տուժածներ: ՆԳՆ-ն հորդորում է չճշտված տեղեկատվություն չտարածել:

Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն․ Հրապարակ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խստիվ արգելել էր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին` մասնակցել հանրահավաքին, սպառնացել էր` հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից, իսկ Վարդենիսի համայնքապետ, ծպտյալ ՔՊ-ական Ահարոն Խաչատրյանը ենթակաների միջոցով հանրահավաքից ժամեր առաջ տեղի արցախցիների […]

Կիրանցիները քանդում են տները. Հրապարակ

Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը: […]

«Դասվարները զանգել են աշակերտների ծնողներին՝ շահագրգռելու, թե Նիկոլը նվերներով է գալու»

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Նիկոլը Վեդի է գնում Ուշադրություն` ամֆիթատրոնի բացման անվան տակ ուզում են ջերմ ընդունելության տեսարան ապահովեն` հակակշռելու Սրբազանի բողոքի մեծ ալիքին, բայց… Կոկորդիլոսին մերժել են, վեդեցիները չեն խոստացել, որ ամֆիթատրոն կլցնեն, կոկորդիլոսն էլ գժվել է դրանից։ Ստիպված սցենար են փոխել։ Մոգոնել են առիթ` մթոմ Նիկոլը գնում է Վեդի՝ ուս-տարվա ավարտի առիթիվ […]

Երկրաշարժ է գրանցվել Երեւանի մերձակայքում

Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: ‼️ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: ‼️ Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Նախարարները ստիպված անցնում են մի քանի շարք ոստիկանների պատի միջով: Քաղաքացիները Կառավարության շենքի մոտ են /Տեսանյութ/

Նախարարները սկսել են ժամանել Կառավարության շենք՝ մասնակցելու նիստին։ Նրանք անցնում են մի քանի շարք կազմած ոստիկանների մոտով՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի