14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը որքան փոխհատուցում է տրամադրելու կիրանցիներին. Հրապարակ

Կիրանցում սահմանազատման հետեւանքով սեփականությունից զրկված մարդկանց մեծ մասը, ըստ լուրերի, համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին եւ դիմումներ գրել, սակայն շարունակում են հույժ գաղտնի պահել փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով։ Փոխարենը ասեկոսեներ են շրջում, թե տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի չափով փոխհատուցում է խոստացել, մի քիչ ավելի պակաս՝ մյուս շինությունների ու հողատարածքների համար։

Երեկ մեզ ասացին, որ կիրանցեցի Խանումը, ով մինչեւ վերջին պահը պայքարում էր եւ դեմ էր փոխհատուցման առաջարկին, համաձայնել է` տեղափոխվելու է Իջեւան, որտեղ իշխանությունները նրա համար բնակարան են վարձակալել։ Տիկին Խանումի տունը սահմանազատման հետեւանքով ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկն է։ Մյուսն էլ Մհերն է, ով օրեր առաջ սկսել էր քանդել իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում :

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ