30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Դասերից հանել, տարել են վարչապետի հետ հանդիպման․ «168 Ժամ»

Նոր, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։ Երեկ արդեն իսկ ՀՀԿ-ն վարչապետին մեղադրել էր քարոզարշավի մեկնարկից շուտ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է: ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ն. Փաշինյանն իրականացրել է նախընտրական […]

Տեղի է ունենում համընդհանուր փլուզում. Փաշինյանի ափալ-թափալը. Հայոց աշխարհ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ իշխանություների կողմից ողջ երկրով մեկ մեծ թափով սկսած նախընտրական պայքարը զավեշտական տպավորություն է թողնում։   Թվում է, թե երեկվա փողոցային ակտիվիստները գործադիր իշխանության լծակներին տիրանալուց հետո պետք է կենսականորեն շահագրգռված լինեին Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների կազմակերպմամբ։ Բայց արի ու տես, աշնան առաջին ամիսներից սկսած, հենց […]

Արտագաղթում են. Ժողովուրդ

Հոկտեմբերի 18-ից փակված Ալավերդի պղնձաձուլական գործարանի աշխատողներից մի քանիսն արդեն Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: Oրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատողները սպասում են վաղվան: Բանն այն է, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է հենց նոյեմբերի 23-ին հստակ պատասխանել` գործարանը կաշխատի, թե ոչ: Գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատող Արմեն Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց, որ ինքը եւ մյուս […]

Կինս 2 անգամ այցելել է այդ ընտանիքին. խոսելուց առաջ մտածեք /տեսանյութ/

Վարչապետի պաշտոնակատարը դժգոհ է Բերդավան գյուղի բնակիչների ակցիայից, չտեսնելով որևէ իմաստ Հայաստան-Վրաստան ճանապարհը փակելու մեջ և չհասկանալով, թե ո՛ւմ է ուղղված բողոքը։ «Եթե դա Ադրբեջանի դեմ էր, ինչո՛ւ այդ դեպքում փակվում է մի ճանապարհ, որի փակվելը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր, եթե այդ ակցիան մեր դեմ էր, նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում […]

Տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. ի՞նչն է Փաշինյանին վրդովեցրել

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել են հանրապետության տարբեր ճանապարհներին առկա աղբակույտերը, այսօր այդպիսի մի աղբակույտ նա նկատել է դեպի Մարտունի ճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտ։ «Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տևեց, բայց ես սարսափեցի, որովհետև էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա և դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի […]

ԱԻՆ-ից վարորդներին զգուշացնում են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

Հեղափոխության ինքնասպանությունը. սթրիփ ակումբից գնում է Ազգային ժողով. Ժամանակ

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր: Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր տասովշիկի կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար: Թե ինչը դուր չի գալիս իր ներկա աշխատանքում Մովսիսյանին, որ նա որոշել է այն փոխել պատգամավորի աշխատանքով, դժվար է հասկանալ:  […]

Փաստաբանի ակնարկը ԱԱԾ-ին

Ազգային Անվտանգության ծառայությունն օրերս հայտարարություն էր տարածել, որ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր են բացահայտվել։ Ըստ այդ հայտարարության՝ «Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված […]

Էջմիածնում հորեղբայրը ծեծի է ենթարկել 8 ամսական զարմիկին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը։ Դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։ Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով եւ պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբոր ու նրանց […]

Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես. Նիկոլի կադրերը շոկի են ենթարկում. Իրատես

Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի