30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ասում են՝ դա թշնամու կողմից արված բան է. Էդմոն Մարուքյան

«Սահմանամերձ համայնքներում ավելի խիստ են դատապարտում համայնքների խոշորացումը, ասում են՝ դա թշնամու կողմից արված բան է։ Եկել են, մարդկանց հետ ձևական քննարկում են արել, որի արդյունքներով որոշել են, որ ճիշտ է, դուք բոլոր համայնքների ղեկավարներով դեմ եք, բայց մենք անում ենք խոշորացում»,- Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում հայատարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար […]

Զգուշացում վարորդներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

Դաժան սպանություն Գյումրիում

Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում երեկ սպանվել է քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։  Տուժած կինը, ով 57 տարեկան է,  տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ «Փաստինֆո»-ն […]

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը. Շարմազանով /տեսանյութ/

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել եւ անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը: Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան: Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը : Փաշինյանը շարունակում է խաբել: Չենք […]

Եւս 60 հոգի ամենայն հավանականությամբ, հունվարից կդառնան գործազուրկ. Ժամանակ

Շիրակի հանրային հեռուստաընկերությունը փակման եզ­րին է: Բանն այն է, որ հեռուստաընկերության համար նախատես­վող հաջորդ տարվա բյուջեն չի տրամադրվել: Ընկերությունն ու­նի շուրջ 60 աշխատակից, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հունվարից կդառնան գործազուրկ, թեպետ, մինչ այժմ որևէ զգուշացում չեն ստացել: Բյուջե չտրամադրելու մասին որևէ պաշտոնական տե­ղեկություն չկա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրն անձամբ հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանի հետ է […]

Ինչու Ցոլակյանը գցեց Սերժ Սարգսյանին. Իրատես

Ասում են, թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։ Վերջինս «Մենք» դաշինքից Շիրակում ռեյտինգային թեկնածու առաջադրվելու պատրաստվող՝ խոշորացված երեք համայնքների գյուղապետերից մեկին կանչել, ասել է՝ դու մի դիր, ես ընտրություններից հետո ավելի լավ պաշտոնի եմ գնալու (նկատի ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը), քեզ […]

ՀՀԿ-ի գյուղապետերը ՔՊ-ի համար են «տասովկա» անում.. Հրապարակ

Տարբեր մարզերի գյուղապե­տերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երևանից հրահանգ­ներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են և զգուշացնում՝  եթե իրենց նախա­տեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթո­ռը «ականջի հետևում կտեսնեն»: Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին: Բնականաբար, ամենից ակ­տիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է և «Իմ քայլը» դաշինքի […]

Աստծո դուխով. ինչից ու ինչով է սկսում Շարմազանովը /տեսանյութ/

Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին: Եւ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին:  Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա -տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի