Եւս 60 հոգի ամենայն հավանականությամբ, հունվարից կդառնան գործազուրկ. Ժամանակ
Շիրակի հանրային հեռուստաընկերությունը փակման եզրին է: Բանն այն է, որ հեռուստաընկերության համար նախատեսվող հաջորդ տարվա բյուջեն չի տրամադրվել: Ընկերությունն ունի շուրջ 60 աշխատակից, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հունվարից կդառնան գործազուրկ, թեպետ, մինչ այժմ որևէ զգուշացում չեն ստացել: Բյուջե չտրամադրելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրն անձամբ հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանի հետ է կապված: Բանն այն է, որ նրա անվան շուրջ Շիրակի մարզում հակասական տեղեկություններ են պտտվում, վերջերս նույնիսկ անանուն բաց նամակ է տարածվել, որի մեջ նշվում էր նախկին իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ ունեցող Ղանդիլյանի կողմից արված տարատեսակ չարաշահումների մասին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :