08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ընտրություններից առաջ կամ որսից հետո (տեսանյութ)

«Մենք ունենք մի քանի պայմանագրեր, որոնք այս ոլորտում Հայաստանի ինքնիշխանությունն են սահմանափակում, մենք նախատեսում ենք մեր ինքնիշխանության համար նման խոչընդոտներ հանդիսացող դրույթների առնվազն վերանայում: Նախատեսում ենք ռազմականացված բնակավայրերի կոնցեպտի ներդրում, որը նախատեսում է իսկապես լուրջ մասնակցություն սահմանում ապրող մարդկանց բանակաշինության ու պաշտպանության գործում, նախատեսում ենք անցում պրոֆեսիոնալ բանակի»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ, ներկայացնելով անվտանգության ոլորտում իրենց […]

«Ծառուկյան» դաշինքի հաղթանակի գրավականը /տեսանյութ/

 «Մեր ծրագրային դրույթները իրենց մեջ իրատեսություն են պարունակում, որը լավատեսություն չէ, այլ իրատեսություն»,- այսօր՝ մարտի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանը  ընդգծեց, որ իրենց  դաշինքի հաջողելու դեպքում՝ հաջողում է հայ մարդը: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ իրենց համար հատկապես կարևոր է սահմանային համայնքներում ապրող բնակչության […]

Եթե Ադրբեջանը վստահ լիներ /տեսանյութ/

«Պատերազմի հավանականությունը միշտ էլ եղել է: Այս 25 տարին հրադադարի ժամանակ մենք միշտ էլ սպասել ենք հարձակման»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը : Սերոբյանի խոսքով՝ Ադրբեջանը եթե վստահ լիներ, որ կհաղթի, ապա վաղուց էր լայնամաշտաբ գործողությունների դիմել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Չի՛ կարելի շքեղ փաթաթաններով մեր վերքերը ծածկել ու թողել, որ նեխի» /տեսանյութ/

«Չի՛ կարելի շքեղ փաթաթաններով մեր վերքերը ծածկել ու թողել, որ մեր մարմինը նեխի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Այս օրերի ցավն ու հոգսը հաճախ նաև սիրով կիսող բանաստեղծը վստահ է, որ հայ մարդը միշտ հաղթելու է ու հայի ոգին անկոտրում է: «Ես չեմ կարծում, որ մենք այնքան ենք ոչնչացել, որ մեր վերքերը բուժելու […]

Լոռու մարզպետը խոստացել է /տեսանյութ /

«Վանաձոր-ՋԷԿ»-ի նախկին աշխատակիցներին հերթական անգամ Վանաձորում գտնվող Հայքի հրապարակ էր բերել չվճարված աշխատավարձերի պարտքը: 2011թ.-ից մինչ այսօր բազմաթիվ դիմումներ անպատասխան են մնացել, բողոքի ակցիաներն ու ցույցերն էլ՝ ապարդյուն: Կրկին անգամ հավաքվելով՝ նախկին քիմիագործները ցանկանում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել: Ի վերջո՝ 153 աշխատակիցներից ավելի քան 100-ը տարիներ առաջ դատական համակարգով վերականգնել են իրենց իրավունքը, […]

Կպայթի (տեսանյութ)

«Մենք չենք բռնել, թե ումից ինչքան կաշառք է վերցրել, բայց որ նայում ենք նրա եկամուտներին, ունեցավածքին, բոլորովին չի բռնում իրար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը` անդրադառնալով լուրերին, թե Քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով բավական մեծ ազդեցություն ունի Արագածոտնի մարզում,միջամտում է ընտրական գործընթացին: «Եթե մարդն այդպիսի անցյալ […]

Ով է Կոմունիստների հիմնական մրցակիցը (տեսանյութ)

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Բալաբանյանը խորհրդարանում հայտնվելուց հետո պատրաստվում է լրացնել օրենսդրական բացերը: «Այսօր իրավաբանական կրթություն ստանալը բավական թանկ հաճույք է, դա անհասանելի է բանվոր դասակարգին, բայց ժամանակվա սկզբունքները, Կոմունիստական կուսակցության կամեցողությունը իր երիտասարդների նկատմամբ անուրանալի է: Բացի դա, օրենսդրության մեջ բացեր կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Բալաբանյանն ընդգծեց, որ այսօր ժողորդի […]

ԲՀԿ-ականը չի հերքում կամ հաստատում, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրակաշառք է տալիս (տեսանյութ)

ՀՅԴ-ի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Բագրատ Եսայանի համոզմամբ` այլևս չպիտի այնպես լինի, որ խորհրդարանում հայտնվեն խմբակցություններ, որ առանց գաղափարի լինեն, և երբ առաջնորդը հեռանա, խմբակցությունից էլ մարդ չմնա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ սկսեց խոսել այն մասին, որ մարդիկ ընտրակաշառքի են սպասում: Դիտարկմանը, թե ընտրակաշառք […]

Ո՞րն է ընտրակաշառքը /տեսանյութ/

«Հայաստանի նորագույն պատմության ընթացքում  սա առաջին ընտրություններն են, հարաբերական առումով, որտեղ գաղափարները պարտություն են կրել և իրենց տեղը զիջել են, այնպիսի հասարակական հարաբերությունների, որին այժմ մենք ականատես ենք լինում»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Նորայր Նորիկյանը: Մանրամասնելով ասելիքը իրավաբանը նկատեց , որ այս ընտրությունների ելքը որոշելու են տարածքային ցուցակներով ընդգրկված անձինք, որոնցից […]

Ճիշտ տեխնոլոգիա /տեսանյութ/

«Հայաստանում ընտրությունների ժամանակ միշտ էլ տեխնոլոգիաները օգտագործվում են, այլ խնդիր է, որ այն ոչ բոլորն են օգտագործում, կամ ինչ արդյունավետությամբ են օգտագործում: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուժեր են բավականին արդյունավետ օգտագործում քաղաքական տեխնոլոգիաները»,-այսօր՝ մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանը օրինակներ բերոլով նկատեց, որ 2003 թվականին բավականին արդյունավետ է եղել ՕԵԿ-ի պոպուլիզմը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի