«Տղամարդ եղեք, դրանք կոլոլեք մտցրեք ձեր մարմնի համապատասխան տեղը » /տեսանյութ/
«Ինձ համար շատ ցավոտ մնացին այն տղաները, այն լուսավորները, այն խիզախները, որոնց կյանքը ընդատվեց և այդ հերոսական շունչը ես չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ ու գիտակցել, թե այդ հերոսականությամբ ոնց պետք է ապրենք: Այդ տղաների դերը մենք լիարժեք չընկալեցինք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանասատեղծ Խաչիկ Մանուկյանը:
Բանաստեղծը անդրադարձավ հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր քարոզարշավում շարունակ ընդգծում է, որ բանակ է կայացրել ու իր օրոք կոռուպցիա չի եղել: Խաչիկ Մանուկյանը արձագանքում է հավաքական գաղափարախոսությամբ ու ընկալումով:
Բանաստեղծը նկատում է, որ մեր երկրում խոցելի հարցերը շատ են, բայց շատ հաճախ չեն բարձրաձայնվում, քանի որ ազգային անվտանգության հարց կա:
Բանաստեղծը ապշում է, պոռթկում.«Կուզեյի տեսնել մարդկանց, դաշինքի ներկայացուցիչների, որ իրենց մեղքերը կներկայացնեն, ոչ թե կգան ու կասեն՝ սա ենք արել ու մենք ենք արել: Թող գան ու չարածի մասին խոսեն, որ հիմա չհարցնենք, որ եկել ու էտքանը արել եք, բա էսքան թշվառությունը որտեղից առաջացավ: Միգուցե վատ եք արել որ արել եք»:
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը:
Խաչիկ Մանուկյանի դիտարկումները՝ տեսանյութում: