13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ ունես գրպանումդ /տեսանյութ/

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի  պաշտոնավարման օրից մինչև հիմա մեր տնտեսության մեջ առանձնապես դրական  տեղաշարժ չի գրանցվել: Ըստ տնտեսագետի՝ եթե քաղաքացին իր գրպանում փոփոխություն չի զգում, ուրեմն երկրի տնտեսությունում էլ դրական տեղաշարժ չի եղել:

«Տնտեսության  մեջ փոխվել է այն, որ մեր պարտքերը  մոտեցել են 6 միլիարդի: 2016-ի հատկապես վերջին չորս ամիսների ընթացքում արձանագրել ենք տնտեսական ակտիվության անկում, տարին փակել ենք 100,5  տասնորդական տոկոսով: Մենք ստեղծել ենք 60 միլիոն դոլարի արդյունք, վերցրել ենք 860 միլիոն դոլարի պարտք, ենթադրենք, ամբողջ 2016  թվականի ընթացքում, այսինքն՝ տնտեսական ցուցանիշների վատ արդյունք  ունենք:

Արտահանմանն անդրադառնալով՝ չեմ կարող չասել,  որ մենք 20 տոկոսանոց աճ ունենք, բայց երբ որ դա համեմատում ենք գյուղատնտեսության ոլորտի անկման հետ, ես չեմ հասկանում՝ գյուղատնտեսության անկմանը զուգահեռ՝ ինչպե՞ս ենք ունենում արտահանման աճ,  եթե արտահանվող ապրանքների մեծ մասը գյուղատնտեսության հետ ուղիղ կապ ունի: Ներմուծումը 2015-ին կրճատվեց  1 միլիարդ  170 միլիոն  դոլարով, այդպես կրճատված էլ մնաց ամբողջ 2016 թվականին: Այսպես,  ընդամենը 2  տոկոսանոց աճ ունենք, որը ես աճ համարել չեմ կարող», – նշեց տնտեսագետը:

Մանրամասները՝ տեսանյութում :

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ