05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պետք է պատրաստ լինենք պատերազմին/տեսանյութ/

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը այս պահին  լայնամաշտաբ պատերազմ սկսի: Սակայն դրվագային բաները չեն բացառվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն»-ի հայագետ Համլետ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ընդգծում է, որ յուրաքանչյուր հայի երազանքը Հայաստանի տարածքային ամբողջությունը վերականգնելն է ու այս խնդիրը պետք է լուծում ստանա: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Հենրիխը հայկական սպորտի հերոսն է» (Տեսանյութ)

Հայ անվանի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալել էր «Вечерний Ургант» հեռուստահաղորդմանը: Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե Մխիթարյանը դառնա Անգլիայի չեմպիոն, կուրախանամ: Ամբողջ կյանքումս  երկրպագել եմ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ  երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց այնտեղ,  երկրպագման երկու առարկաներս միաձուլվեցին: Շատ եմ ուրախանում, երբ նա հաղթում է: Հենրիխը հայկական սպորտի հերոսն է և […]

Լևոն Հայրապետյանին սատարողին փորձում են վարկաբեկել/տեսանյութ/

Գրող, լրագրող, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը մեկ տարուց ավելի է, որ զբաղվում է  Մոսկավայում բնակվող հայտնի գործարար, անազատության մեջ գտնվող Լևոն Հայրապետյանի պաշտպանությանը առնչվող հարցերով: «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի»  հանձնախմբի անդամը ընդգծում է. «Մեծարգո պարոն Հայրապետյանին ես ասում եմ՝ Գանձասարի առյուծ, որովհետև նա Արցախը ու Հայաստան աշխարհը իրապես միաձուլեց: Ինչ գործնեություն ծավալել եմ  պարոն Հայրապետյանի համար […]

Չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն.ՀԱԲ-ի մարտիկ /տեսանյութ/

«Վստահ եմ, որ մեր պաշտպանության նախարարությունը լիարժեք տիրապետում է իրավիճակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԲ-ի մարտիկ Գագիկ Դանիելյանը: «Ցավալի է, որ զոհեր են լինում, չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն: Մենք պատերազմող երկիր ենք և զինադադար կոչվող հասկացողությունը զրո արժեքի է»-ընդգծեց Գագիկ Դանիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հաղթանակը մերն է լինելու. Օսկանյան (տեսանյութ)

«Հաղթանակը մերն է լինելու»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սեյրան Օհանյանին շատ բան է միավորում և անցյալում, և այսօր։ Վարդան Օսկանյանն ընդգծեց՝ սա հազվագյուտ առիթներից է երկրում իրավիճակ փոխելու: «Մենք երեքով, մեր համախոհներով, մեզ միացած այլ քաղաքական ուժերով չենք կասկածում, որ […]

Հերիք է հանդուրժենք. Ս. Օհանյան (տեսանյութ)

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարեւոր ընտրություններ, որտեղ ձեւավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը եւ մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար […]

Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը» , ինչպես նաև այլ կազմակերպություններ ու կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հայաստանի […]

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն միայն մեկ դեպքում (տեսանյութ)

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում ենք ամենայն լրջությամբ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը: Նա հայտնեց, որ ինքը և ասուլիսի մյուս բանախոսը` կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսականն առաջադրվելու են կուսակցության վարկանիշային ցուցակով, ինքն` առաջին ընտրատարածքում, իսկ Միսակյանը` 10-րդ, որն ընդգրկում է Կոտայքի մարզը: Henaran.am-ի հարցին, թե ինչպես են պայքարելու, հատկապես Կոտայքի […]

Կղեկավարի Խաչատուր Քոքոբելյանը /տեսանյութ/

«Մենք ընտրությունների գնում ենք մեր կուսակցության ցուցակով, որի մեջ ընդգրկված են այն բոլոր անհատները և քաղաքական գործիչները, ովքեր կիսելու են մեր գաղափարները և մոտեցումները»,-այսօր՝ փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը: Բանախոսի խոսքով՝ կուսակցությունը ԿԸՀ-ին ցուցակը կներկայացնի փետրվարի 15-ին: Ցուցակում ընդգրկված կլինեն 100-110 մարդ: «70 […]

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան. հուշագիրը ստորագրվեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ստորագրեցին համատեղ հուշագիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման վերաբերյալ: Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս դաշինքի բոլոր անդամները լինելու են ժողովրդի ընկերները, և որ դաշինքի բոլոր անդամների համար հավասար են լինելու գյուղի արդար մշակը, գյուղացին, զինվորը, սահմանամերձ գյուղում ապրողը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի