12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հերիք է հանդուրժենք. Ս. Օհանյան (տեսանյութ)

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարեւոր ընտրություններ, որտեղ ձեւավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը եւ մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար […]

Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը» , ինչպես նաև այլ կազմակերպություններ ու կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հայաստանի […]

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն միայն մեկ դեպքում (տեսանյութ)

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում ենք ամենայն լրջությամբ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը: Նա հայտնեց, որ ինքը և ասուլիսի մյուս բանախոսը` կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսականն առաջադրվելու են կուսակցության վարկանիշային ցուցակով, ինքն` առաջին ընտրատարածքում, իսկ Միսակյանը` 10-րդ, որն ընդգրկում է Կոտայքի մարզը: Henaran.am-ի հարցին, թե ինչպես են պայքարելու, հատկապես Կոտայքի […]

Կղեկավարի Խաչատուր Քոքոբելյանը /տեսանյութ/

«Մենք ընտրությունների գնում ենք մեր կուսակցության ցուցակով, որի մեջ ընդգրկված են այն բոլոր անհատները և քաղաքական գործիչները, ովքեր կիսելու են մեր գաղափարները և մոտեցումները»,-այսօր՝ փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը: Բանախոսի խոսքով՝ կուսակցությունը ԿԸՀ-ին ցուցակը կներկայացնի փետրվարի 15-ին: Ցուցակում ընդգրկված կլինեն 100-110 մարդ: «70 […]

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան. հուշագիրը ստորագրվեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը ստորագրեցին համատեղ հուշագիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման վերաբերյալ: Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս դաշինքի բոլոր անդամները լինելու են ժողովրդի ընկերները, և որ դաշինքի բոլոր անդամների համար հավասար են լինելու գյուղի արդար մշակը, գյուղացին, զինվորը, սահմանամերձ գյուղում ապրողը, […]

Ուզում են «կոտրել» Շիրխանյանին. փաստաբանը կրկին ահազանգում է /տեսանյութ/

Պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանին  փետրվարի 11-ից թույլ չեն տալիս տեսակցել նաեւ իր պաշտպանի հետ: «Կարելի է ասել, որ Վահան Շիրխանյանը կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրխանյանի պաշտպանը՝  Հայկ Ալումյանը: Ալումյանի  խոսքով՝ սա չլսված երեւույթ է:  Պատճառաբանությունը մեկն է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վահան Շիրխանյանը չի […]

Արթուր Բաղդասարյանի ու Հեղինե Բիշարյանի հայտարարությունները ընկալել հումորով (տեսանյութ)

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանի խոսքով չնայած շաբաթ օրը եղանակային պայմանները շատ վատն էին, սակայն իրենց համագումարին մարդիկ կարողացել եին մարզերից գալ, հասնել, և իրենք փայլուն են գնահատում այն: «Այն, ինչ որ ասվեց, քաշի քերթել և այլն, դա հումորվ էր ասված, և մարդիկ, ովքեր հումորվ են, գնահատում են այն»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի […]

Նիկոլ Փաշինյանը իմ հիմնական մրցակիցը կլինի. Ալեն Սիմոնյան/տեսանյութ/

«Լրատվամիջոցների ներկայությամբ կվորոշվի, թե ով է գլխավորելու «Ելք» դաշինքի ցուցակը»,-այսօր՝ փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: «Չեմ ուզում բացել չակերտները, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկա կգտնվեն և կհետևեն գործընթացին, թե ինչպես կձևավորվի առաջին եռյակը «Ելք» դաշինքի: Մեզ մոտ առաջին օրվանից մինչ օրս ամեն ինչ նորմալ է, իր հունով […]

Այսօր Տեառնընդառաջի տոնն է. ինչպես զարդարել սեղանը (տեսանյութ)

Փետրվարը 13-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջ տոնը: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի ներկայացմամբ` այս տոնը պետք է նշել Հիսուսի ծննդից 40 օր հետո, քանի որ ըստ հին կանոնակարգերի` երեխայի ծնունդից 40 օր հետո նրա ծնողները երեխային պիտի տանեին տաճար: «Ավանդույթ կա, որ Սիմոն ծերունին երազել է այնքան ապրել, որ Տիրոջն ընդառաջ գնա, և Աստծո […]

Արմավիրում «թեժ» է լինելու. առաջին թեկնածուները հայտնի են (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն առաջադրվելու է կուսակցության ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նկատենք, որ այստեղ ՀՀԿ ցուցակով ներկայացված կլինեն Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյան և ուրիշները։ ԲՀԿ-ն էլ այստեղ առաջադրելու է Հակոբ Հակոբյանին: Հարցին, թե ինչպես է պայքարելու մյուս թեկնածուների դեմ, նա արձագանքեց, թե մյուսները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի