25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կառավարությունից պատասխան կպահանջեն/տեսանյութ/

Այս պահին Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են՝ պահանջելով, որ  Հաց բերող Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում: Հիշեցնենք՝ երեկ ակտիվիստները, մի քանի հարյուր քաղաքացիներ նամակ-դիմում են  փոխանցել Կառավարությանը՝ պահանջելով Հաց բերողին հուղարկավորել Եռաբլուրում: Նախաձեռնության մասնակիցները այսօր ևս երթ էին կազմակերպել՝ դեպի Կառավարություն, որտեղ պահաջելու են երեկվա դիմումի պատասխանը: Տեղեկացնենք՝  ժամը տասնութին երթը դեռ չի […]

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը գնացեք ու ընտրեք (ֆոտո, տեսանյութ)

Չնայած անձրևին «Ելք» դաշինքն այսօր իր քարոզարշավը շարունակում էր: Այսօր դաշինքի ներկայացուցիչները քայլում ու իրենց բուկլետներն էին բաժանում Երևանի Կենտրոն վարչական համայնքում: Դիտեք տեսանյութը:

Կարող եք ապրիլը դարձնել ապրելու ամիս (տեսանյութ)

«Տարիներ շարունակ նպատակուղղված կերպով Հայաստանում սերմանվել է հուսալքության զգացում, և մարդկանց համոզվել է, որ իրենցից կախված ոչինչ չկա, որ ելք չկա, և որ քաղաքացին չի կարող ոչինչ փոխել»,-այսօր Կենտրոն վարչական համայնքում քարոզարշավի շրջանակներում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը: «Մենք արմատապես դեմ ենք այդ մոտեցմանը, և մենք եկել ենք ասելու, որ ելք կա՝ փակելու Հայաստանի անփառունակ […]

Մենք գիտենք՝ ինչ կանենք. անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր պատգամավոր ու դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորության թեկնածուներ  Ալեն Ալեն Սիմոնյանի ու Մանե Թանդիլյանի հետ միասին  քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոն համայնքում: Կասկադում՝ Թամանյանի արձանին  հարակից տարածքից  սկսվեց քայլարշավը: Իսկ երբ «Ելք»-ի անդամնեը քայլեցին առաջ, անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ «Ելք»-ի ներկայացուցիչներին և նշեց՝  դա թանգարան է, ուստի այդտեղ չի կարելի քարոզարշավ իրականացնել: […]

Վերադարձրեց տրորված արժանապատվությունը. Խաչիկ Մանուկյանը պահանջում է /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 17-ին Երևանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Եթերային ապարանք» և «Փոքրիկ զորավար» գրքերի շնորհանդեսը: Բանաստեղծը, սակայն տխուր էր: Իր խոսքում նա նշեց, որ չի կարող ուրախ լինել, քանի որ երեկ մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Ցերեկույթը բացվեց Հաց բերողին նվիրված երգով, որի խոսքերի հեղինակը Խաչիկ Մանուկյանն է, իսկ երաժշտությունը […]

«Արթուր Սարգսյանի դեպքը միակը չէ» /տեսանյութ/

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով  ներկայացված պատգամավորության թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Գագիկ Բաղդասարյանն այսօր մինչև կսկսվեր մամուլի ասուլիսը՝ հորդորեցին նախ մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը: «Մարդը մեր երկրում արժեք չունի: Այդ մարդը, որն ընդունվեց հասարակության կողմից և սիրվեց, արդյունքը եղավ այն, որ իր կյանքով հատուցեց: Ողբալի է այս իրականությունը: Թող […]

Չկա մի ուժ, որ հիսուն պլյուս մեկ ձայն հավաքի.սոցիոլոգ/տեսանյութ/

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր՝մարտի 17-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց հարցումների համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններով հետաքրքրվողների թիվն աճել է, բայց նրանցից շատերը հասկացել են նաև, որ պետք չէ տարվել հույզերով, քանի որ  դրանք անիրական են:  Ադիբեկյանի փոխանցմամբ ՝ հարցումները ցույց են տալիս, որ չկա այնպիսի մի ուժ, […]

«Դա ամոթ է ու մեզ պատիվ չի բերում» /տեսանյութ/

Այսօր լրագրողնեի հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրեց՝ Հաց բերողի՝  Արթուր Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ այսօր քարոզարշավ անցկացնելու-չանցկացնելու  հարցը ՀՀԿ-ում դեռևս չի քննարկել: «Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Դեռևս նման քննարկում չի եղել, որովհետև հիմա ոտքի վրա քաղաքական ուժերը կայացրել են որոշումներ: Մենք դեռևս նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված