Մենք միաժամանակ ապրել ենք մեծ ուրախություն և ցավի զգացում. Տիգրան Մանսուրյան (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հրավիրվյալների թվում էր նաև կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: Անկախության վերաբերյալ նրա դիտարկումները՝ Henaran.am-ի տեսանյութում: