29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում գրանցվել է 193 երկրաշարժ. վտանգների մասին/տեսանյութ/

«Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիներին ամենամեծ ձեռքբերումը այն է, որ ստեղծվեց աղետներից պաշտպանության մի համակարգ, որի շնորհիվ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը և արտակարգ իրավիճակների վարչությունը միացան և դարձան Արրտակարգ իրավիճակների նախարարություն»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:

Անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետևանքներին Պետրոսյանը մանրամասնեց ՀՀ-ում վերջին տարիներին արձանագրված երկրաշարժերի հաճախականությունը:

«Հայաստանի հանրապետության տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից սկսած գրանցվել է 193 երկրաշարժ, որից 26-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ: Ամենաւոժեղը ունեցել է 5 բալ ուժգնություն և գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին Կապան քաղաքից ոչ հեռու : Նույն ժամանակահատվածում Արցախի հանրապետությունում գրանցվել է 16 երկրաշարժ: Մեր տարածքում բվերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին և ունեցել է 4 բալ ուժգնություն»,-մանրամասնեց Հրաչյա Պետրոսյանը:

 ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն էլ նկատեց.«Քանի որ մեր երկիրը գոյություն ունի արդեն 4 ու կես միլիարդ տարի, ապա այդ տարիներին երկրագունդը հրե գնդից վերածվել է այս չքնաղ վիճակին՝ օվկիանոսներով ու մայրցամաքներով, դրան զուգահեռ նաև ցունամիներով ու երկրաշարժներով»:

Նամալյանի խոսքով՝ պետք է ունենալ սեյսմակայուն շենքերը, որպիսի կանխվի երկրաշարժի վերածումը աղետի:

Գուրգեն Նամալյանի խոսքով՝ Հայաստանում կան և սեյսմակայուն շենքեր և ոչ սեյսմակայուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ