29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

«ՔՊ, ԲՀԿ և ՀՀԿ. երեքի համար խնդիր չի լինի: Մինչև երեկ ես կարծում էի, որ «Լույս»-ն էլ չպետք է խնդիր ունենա, բայց պարզվեց, որ առանձին-առանձին են գնում «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Մարդ-կուսակցությունները, որոնք այսօր հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, կարծում եմ այդքանով էլ կավարտվի նրանց համար ամեն ինչ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իմ աչքերի մեջ նայել. որդեկորույս մայրը պահանջում է /տեսանյութ/

Ինչպես հայտնի է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, սպանություն է տեղի ունեցել, սպանվածը՝  25-ամյա Արտյոմ Ադանալյանն է: Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հադիպմանը սպանվածի մայրը պնդեց՝ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի […]

Ափալ-թափալ ընտրությունները անկատար կթողնեն իշխանության խոստումները /տեսանյութ/

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը չի ողջունում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ դրանք անվանելով՝ ափալ-թափալ, ինչը թույլ չի տա գործող իշխանությանը կյանքի կոչել նախապես տրված խոստումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխման մասով:  https://www.youtube.com/watch?v=6jsd3SVTa3o Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: 

Մենք գտնվում ենք քարոզչության ծուղակում, իսկ կառավարության համար դա գլխացավանք է

 Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերին Երևանում նախատեսված է ԼԳԲՏ միասեռականների ֆոռում՝ ի աջակցություն միասեռականների իրավունքների պաշտպանության: Անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության նախորդ նիստի ժամանակ տապալվեց: Իսկ  վարչապետի պաշտոնակատարը ՝ միասեռականության քարոզչության վերաբերյալ իր զգուշավոր մոտեցումը մինչև օրս ոչ մի կերպ չի բացատրում: Հոգեբան Կարինե Նալչաջյանը թեմային անդրադառնալով նշեց, որ համասեռամոլության հիվանդություն լինել-չլինելու […]

Վրաստանում դժգոհ են նախագահական ընտրությունների արդյունքներից /տեսանյութ/

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ էին անցկացվում, որոնց մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել էր: Արդյունքում՝ նախագահական ընտրություններին մասնակցել է 25 թեկնածու, այդ թվում՝ 19 կուսակցության և 6 նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ: Ընտրողների ընդհանուր թիվը 3 581 877 էր: Նախնական արդյունքներով 512  ընտրատեղամասի տվյալների համաձայն, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին […]

Մեր գյուղում շիլաշփոթ է. ոստիկանությունը ժողովրդի վրա ուժ է գործադրում. Ուրցաձորցիները բողոքում են/տեսանյութ/

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ուրցաձորցիները բողոքում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման դեմ՝ Գևորգ Ավետիսյանին նշանակել Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: «Գյուղապետարանի աշխատակազմը առանց գյուղապետի նորմալ աշխատում էր, և այնպես չէր, որ հրաժարականից հետո ցուցարարներն ակնկալիք ունեին, որ իրենց միջից պաշտոնակատար էր նշանակվելու: Իրենց պահանջը միայն գյուղապետի […]

Արտաքին քաղաքական գործընթացները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա /տեսանյութ/

Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է , որ նոր Ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացը պարզեցվում է և այն երաշխիքին, որ չի լինի քաղաքական մենաշնորհ, կգումարվի  ևս մեկ երաշխքի, այն է, որ առնվազն 4 քաղաքական ուժեր պետք է ներկա լինեն Ազգային ժողովում: «Իրավիճակը իհարկե կխաղաղվի, բայց այս նոր ընտրություններով մենք կտեսնենք օրենսդիր իշխանության փոխանցում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի