23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե դեկտեմբերի 6-ին զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը. Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

ՀԱՊԿ-ում Հայաստանը ձախողվելու մեծ ռիսկի առջև է կանգնած, այսօր ՀՀԿ խորհրդի և Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին:

«Կարծում եմ՝ մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ թույլ չտա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստում: Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը», – հայտարարեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս ռիսկը պետք էր հաշվի առնել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված քայլեր ձեռնարկելիս:

«ԵԱՏՄ-ում հանձնաժողովի նախագահ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոն ունենալու վրա մեր կառավարությունը բավականին լուրջ ջանքեր էր գործադրել և կարծում եմ՝ դա մեզ մեծ առավելություն էր տալիս», – նկատեց Վիգեն Սարգսյանը:

ՀԿ փոխնախագահը ընդգծեց, որ կարևոր էր, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացի էր, ավելին, ղարաբաղյան պատերազմով անցած մարտական գեներալ:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովին, ով անցել է արցախյան պատերազմի բովով, նշանակելու հարցում մեծ ճնշումներ են եղել հայկական կողմի վրա:

«Հայաստանը միշտ եղել է ՀԱՊԿ ակտիվ դերակատաներից մեկը, որն ունեցել է իր ծանրակշիռ խոսքը: Ես կարծում եմ, որ դա արժեք է, և ես մեծ հույս ունեմ, որ վարչապետ Փաշինյանի այն խոսքերը, որ մեր կառավարության դրած վեկտորը արտաքին քաղաքականության մեջ պահպանվելու է, համապատասխանում են իրականությանը, այլապես մենք բավականին լուրջ խնդիրների առաջ կկանգնենք», -հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել էր, որ «գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ կանոնադրությամբ ռուսական այբբենական կարգով Բելառուսն է հաջորդում Հայաստանին»։ Մինչդեռ, նկատենք, որ Հայաստանը մինչև 2020 թվականը հնարավորություն ունի զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ