14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մենք մեղավոր չենք, որ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի պատմությունն անբաժան են. քահանա (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ԱՄՆ պետդեպարտամենտի հայտնած տեսակետին, որ վերաբերում է եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը դպրոցներում: Ըստ քահանայի՝ այդ մտահոգությունները նախկինում էլ են եղել, սակայն եկեղեցին նախաձեռնող կողմերից մեկն է եղել, ու, բնականաբար եկեղեցին այս առարկայի դասավանդման ջատագովն է: «Մենք մեղավոր չենք, որ հայ […]

Մասիսցիները սպասում են իրենց քաղաքապետին

Երևանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ այս պահին հավաքվել են մի խումբ մասիսցիներ: Նրանք այստեղ են՝ պահանջելու իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել, ով ձերբակալվել է երեկ: Նրանց տեղեկություններ են հասել, որ քաղաքապետին քիչ հետո տեղափոխելու են այստեղ:

Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը Նախիջևանի համար շատ մեծ վտանգ է պարունակում (Տեսանյութ). Արման Նավասարդյան

«Անկյան գլխի վրա առաջին տեղում դնել  ցեղասպանության ճանաչման  հարցը ճիշտ չէ, ես կփոխեի այդ քաղաքական վեկտորը: Հայաստանի արտաքին քաղաքականության  համար մեկ խնդիրը չպետք է դարձնել Եղեռնի ճանաչման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանի կարծիքով դա անախրոնիզմ է և խանգարում է մյուս բոլոր խնդիրների լուծմանը: […]

Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում ևս բացահայտումներ կլինեն. նախարար (տեսանյութ)

«Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում ևս բացահայտումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, դուք կորակեք` դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ: Մենք ուսումնասիրություններ ենք անում, հավանաբար նման բնույթի բացահայտումներ ևս կլինեն»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե  արդյոք բացահայտումները կլինեն սկանդալային և կոռուպցիոն: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրություններ անցկացվում են […]

Օրենքի դեպքում ապրանքների գներն ավելի կթանկանա՞ն (տեսանյութ)

«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր […]

Կարեն Կարապետյանի կադրերը հեռանում են (տեսանյութ)

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պահանջում է «Ժամանակ» օրաթերթին հերքում տալ իր հոդվածներից մեկի վերաբերյալ, թե ինքը պետական միջոցներից գումարներ է յուրացրել: Այս մասին նա նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում՝ լինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկը, նա պատասխանեց. «Չեմ պատկերացնում, […]

2 համասեռամոլ դիմել է քահանային (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե եղել են դեպքեր, երբ համասեռամոլը դարձի գալու խնդրով դիմել է քահանային: Նա պատմեց, որ նախորդ տարվա մեջ 2 այդպիսի դեպք եղել է: «Այստեղ շատ կարևոր է իրենց ցանկությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված