23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկին ռեժիմում գործող անձինք այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն են

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը պնդում է`  այս ընտրությունները կեղծիքի մթնոլորտում են անցնելու:

«Սերժ Սարգսյանի աշխատակիցները և նախկին ռեժիմը այսօրվա ռեժիմի շարունակությունն են, նախկին ռեժիմում գործող, բռնարարքներ իրականացնող անձինք այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն են: Սա փաստ է և սա անհերքելի է»,-շեշտեց  նա:

Զարուհի Փոստանջյանը չի հասկանում նաև, թե ինչո՞ւ է տապալված ՀՀԿ կուսակցությունը մասնակցում խորհրդարանական ընտրություններին:

«Այս կեղծիքի նպատակն է՝ թարմացնել ավտորիտարիզմի կյանքը: Չպետք է թույլ տանք, որ ՀՀԿ-ականները՝ այս արկածախնդիրներն ու դավաճանները, նորից ներգրավվեն քաղաքականության մեջ՝ սրբի դիմակով: Իբր թե տապալված ռեժիմն արդեն խելքով  հանդես է գալիս՝ որպես ընդդիմություն: Սա մեծ կեղծիք է, որին մասնակցում է նաև գործող իշխանությունը: Տեսնում ենք, որ շոուի մի մասն են նաև Մարտի 1-ի բացահայտման, ապօրինությունները հետապնդելու մասին հայտարարությունները»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ