06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պաշտպանության նախարարությունը և կառավարությունը պարտավոր են ստուգել դա

«Արցախի հետ կապված շատ բաներ պետք է փոխվեն: Պաշտպանական և քաղաքական համակարգերը պետք է աշխատեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին ասաց  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքով՝ զինվորի հետ կապված բոլոր համակարգերը պետք է բերել իդեալական վիճակի: Նա ասաց, որ Արցախի բանակը հիմա ունի ամեն ինչ պատշաճ մակարադակով Արցախի պաշտպանությունը իրականացնելու համար, և հավելեց, որ […]

Ամեն սյունեցի, ով կվախենա, կարող է դիմել մարզպետին (տեսանյութ)

Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը կառավարության նիստից հետո ասաց, որ այսուհետ մարզում վախի մթնոլորտ չի լինի։ Նա նշեց, որ այդուհետ պատասխանատու է յուրաքանչյուր սյունեցու համար, ով վախենա, կարող է դիմել իրեն։

Արմավիրի մարզպետը խոստանում է՝ կաշկանդված չի լինելու (տեսանյութ)

«Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, իմ  մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքներն են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել մարզին: «Կարծում եմ, որ իմ անցած ուղին և աշխատանքային փորձը կօգնի ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար: […]

Արցախում պատերազմը կպայթի

Ըստ  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի՝ Արցախյան իրավիճակը մենք պետք է դիտարկենք այլ կոնտեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Արցախը այլևս զուտ հայ-ադրբեջանական բախման կարգավիճակ չունի. «Արցախն արդեն տարածաշրջանային և գլոբալ պայթուցիկ կետերից մեկն է, որով որոշակի հարցեր են ուզում լուծել այն ուժերը, որոնք ցանկանում են  քաոս ստեղծել և դրանով պահել սեփական իշխանությունը» : […]

Ե՞րբ կիջնի լույսի սակագինը (տեսանյութ)

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո վերահաստատեց, որ անապահով ընտանիքների համար 10 դրամով կիջեցվի էլեկտրաէներգիայի սակագինը:  Հարցին, թե եթե ՀԷՑ-ը կարող էր նվազեցնել, ինչու նախկինում չի արել, նա արձագանքեց՝ չգիտի: «Բանակցել ենք, և ՀԷՑ-ը պատրաստ է: Եթե վերջնական որոշում կայացվի, դա հնարավոր կլինի անել հուլիսի 1-ից»,-նկատեց նախարարը: Այլ մանրամասներ նա […]

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ […]

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա. ԱԳՆ (տեսանյութ)

 ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին հարաբերություններում կարևորն այն է, որ երկրի պետական շահը լինի առաջնահերթություն: «Իմ կարծիքով՝ տարիներ շարունակ այդ հարցում խնդիրներ են եղել, բայց ես չէի ուզի խոսել նախկին Հայաստանի մասին, մենք նոր Հայաստանում ենք, և այստեղ ամեն ինչ փոխվում է», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց […]

Ո՞ր ոլորտներն է թիրախավորելու Դավիթ Սանասարյանը (տեսանյութ)

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր քննարկում կունենան վարչապետի հետ, որտեղ էլ կորոշեն, թե որ ոլորտներում են առաջնահերթ սկսվելու ուսումնասիրությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

Մենք քննադատելու ենք, բայց զավզակություն չենք անելու. ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ քննադատությունը նաև օժանդակություն է: «Երբ մենք ենք եղել իշխանություն, ես մեր ընդդիմադիրների առողջ քննադատությունը ընդունել եմ որպես օժանդակություն, մենք քննադատելու ենք, բայց զավզակություն չենք անելու, փաստերով ենք խոսելու»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց նա: Շարմազանովը նշեց՝ իրենք շահագրգիռ են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի: «Մենք հո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի