14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

«ՔՊ, ԲՀԿ և ՀՀԿ. երեքի համար խնդիր չի լինի: Մինչև երեկ ես կարծում էի, որ «Լույս»-ն էլ չպետք է խնդիր ունենա, բայց պարզվեց, որ առանձին-առանձին են գնում «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Մարդ-կուսակցությունները, որոնք այսօր հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, կարծում եմ այդքանով էլ կավարտվի նրանց համար ամեն ինչ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կտևի 12 օր՝  նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը:

Կարեն Քոչարյանը չբացառեց, որ նորահայտ կուսակցություններից որոշները փայլուն  քարոզարշավ անցկացնեն, սակայն քիչ հավանական է, որ լուրջ արդյունքների կհասնեն՝ փոխարենը կհիշվեն արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ։

Հարցին՝ գալիք ընտրություններին ինչ շանսեր ունեն «Սասնա ծռերը», քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերջիններս այնքան ծայրահեղ ուժ են, որ կասկածելի է՝ հասարակության ո՞ր հատվածը նրանց հետևից կգնա։

Դիտարկմանը՝ նախկին ՀՀԿ-ականների՝ «Քաղաքացիական պայմանագիր» անցնելն ի վերջո չի՞ հանգեցնի այդ ուժի ՀՀԿ-ականացման, Քոչարյանը պատասխանեց՝ մեկ-երկու դեպքերը մտահոգիչ չեն, բայց եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա։

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որն օրեր առաջ լքել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և հայտարարել ՔՊ-ին անդամակցելու մասին, ապա նրա քայլը, ըստ քաղտեխնոլոգի, անհասկանալի է՝ կարիերիզմի վառ օրինակ։

«Այո, ՔՊ-ում կադրերի պակաս կա, և մարդկանց պետք է հրավիրել, բայց պետք չէ ՀՀԿ-ի նման զոռով մարդկանց կուսակցականացնել»,- նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ