15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տիկին Ֆարմանյանը քննությունից չի թաքնվում. Անահիտ Ֆարմանյանի պաշտպան

Անահիտ Ֆարմանյանը արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն և մասնակցելու է դատավարական գործընթացներին, բայց մինչ այդ պաշտպանները նախապես բողոքարկելու են ինչպես կալանավորման մասին որոշումը, այնպես էլ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու որոշումը։ «Հենարան» մամուլի ակումբում այս մասին փաստեց Անահիտ Ֆրմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Խուդոյանը նշեց, որ այս գործընթացն իրավական հետապնդում չի համարում։ Պաշտպանը հակադարձում է Անահիտ […]

Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հաստատ անուններ էր տալու. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ  անկախ նրանից թե մենք ինչ վերաբերմունք ունենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ,  բոլորը իրավունք ունեն կարծիք արտահայտելու և ասուլիսը տապալելը ճիշտ քայլ չէր: «Ես կարծում եմ Քոչարյանը ինչ-որ բան կբացահայտեր սրանով և ինձ թվում է նա այն մարդը չէ, որ միայնակ խորտակվի: Նա հաստատ անուններ էր տալու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը […]

«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները

Երեւանում ընթացող «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Գերագույն դատական խորհրդի գրասենյակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունների դադարեցումը պահանջելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավոր Ազարյանի, ազատ արձակեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որոշումը հիմնավորելով նախկին նախագահի անձեռնմխելիությամբ: Այսօր կեսօրին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, սակայն վերոհիշյալ ակցիայի մասնակիցները ներխուժեցին դահլիճ, […]

Ինչպես «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժեցին Էրեբունի Պլազա /տեսանյութ/

Ինչպես արդեն գիտենք Էրեբունի Պլազա հյուրանոցում այսօր պետք է տեղի է ունենար ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Ասուլիսը դեռ չսկսած մի խումբ ակտիվիստներ կարծելով՝ Քոչարյանն արդեն ներսում է  ներխուժեցին ներս. «Ցմահ»,«Պրիվետ Ռոբ, հաջող Ռոբ» , վանկարկելով։ Նրանք պահանջում ցմահ դատապարտել ՀՀ 2֊րդ նախագահին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել […]

Մենք չենք խուսափում ծառայությունից. ԵՊԲՀ-ի ուսանողները պահանջում են այն, ինչը իրենց տրված է օրենքով

Բժշկականի ուսանողները շեշտում են՝ չեն հրաժարվում ծառայությունից, այլ պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը: ԵՊԲՀ-ի  ուսանողները  օրդինատուրայում  իրենց մասնագիտացման հարցը լուծելու համար  ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում են՝  ըստ օրենքի, իրենք պետք է ստանան լեյտենանտի կոչում և այնուհետև զորակոչվեն բանակ, սակայն Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել այդ,  և փոխարենը առաջարկում է […]

Շնամարտերը Հայաստանում վերածվել են բիզնեսի. Պետք է արգելել դրանք

Երեկ համացանցում նկարներ էին տարածվել, որոնք պատմում էին Հայաստանում դաժան շնամարտի դեպքերի մասին: «Դինգո» թիմ ՀԿ տնօրեն Օվսաննա Հովսեփյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում փաստեց, որ Հայաստանում չկա կենդանիների պաշտպանության օրենք: Նա նշեց նաև, որ շնամարտի մեկ այլ դեպքի հետ կապված իրենք դիմել են ոստիկանություն և դա նրանց կողմից բացատրվել է որպես շների թեստավորում: «Ստացվում է, որ […]

Սևանա լիճը գտնվում է կրիտիկական վիճակում. Փորձագետը ահազանգում է

Նախորդ կառավարություններն իրենց վատ աշխատանքի հետևանքները քողարկելու համար մշտապես Սևանից ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։ Փորձագետը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, որովհետև մշտապես Սևանի […]

Հո, հավի ճուտ չե՞նք, որ մեզ ծեծեն. Վյաչեսլավ Հարությունովը հերքում է, որ Ծառուկյանն ու Բաբայանն իրեն ծեծել են

«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպին ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ֆիզիկապես ներկա չեն եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ «Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ես ընկել եմ։ Հիվանդանոցում առավոտյան արթնանում […]

Լիազոր մարմինը պետք է լինի առաջինը, որ կհանգստացնի հանրությանը և կպատասխանի նրա հարցերին

ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական և սննդամթերքի անվտանգությանն առնչվող տեղեկատվության տարածման մի քանի աղբյուր կա: Դրանք են՝ պաշտոնական աղբյուրները, ԶԼՄ-ները, սոցցանցերը և միջազգային կայքերը և լրատվամիջոցներն են: «Որակի տեսակետից լիազոր մարմնի տրամադրած տեղեկատվությունը բավականին կցկտուր և ընդհանուր է, ինչի արդյունքում հանրությանը հուզող շատ հարցեր մնում են անպատասխան»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի