01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դու էլ մեր պես երկրապահ ես. Հրանուշ Հակոբյանը հուզվեց /վիդեո/

Դեկտեմբերի 18-ին Երկրապահ կամավորականների միությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր ԵԿՄ-ի և Սփյուռքի նախարարության միջև: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության ամենաբարձր ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանը հուշամեդալով պարգևատրեց Սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանը հուզվեց, երբ գեներալից ծաղիկներ ստացավ: «Արժանի ես, դու էլ մեր պես երկրապահ ես»,-ասաց գեներալը: Մանրամասները՝ տեսանյութում:

Իշխան Զաքարյանը զգուշացավ Փաշինյանից /վիդեո/

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին: ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նա ասաց, որ ՎՊ-ն չի կարող բյուջեն 100%-ով վերահսկել, քանի որ ռեսուրսները բավարար չեն, դրա համար ընտրում են թեմաներ և […]

«Նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ …». Իշխան Զաքարյանը կրքեր բորբոքեց /վիդեո/

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ, կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատանը և դրա հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ մի քանի միլիոն դոլարի ծագումնաբանության շուրջ: Երբ Փաշինյանը ներկայացնում էր փաստեր, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց պատգամավորին խոսել հաշվետվության մասին: «Ի՞նչ է, ուզո՞մ եք վերջին օրերի […]

Նոր «դավեր» են նյութվում /վիդեո/

«Նոր մտահոգիչ միտումներ կան Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով, ըստ որի՝ փորձ է արվում կիրառել կեղտոտ տեխնոլոգիա և ստիպել մեղադրյալներից մեկին կեղծ ցուցմունք տալ»,-այսօր հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանի փոխանցմամբ ՝ Արա Բուդաղյանի դեմ նոր «դավեր» են նյութվում. «Վերջին ժամանակաշրջանում նկատել ենք մեզ համար մտահոգիչ միտում: Մեզ հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինը փորձում է անօրինական […]

Եթե 100 հազարը քիչ լինի…/վիդեո/

Այսօր Կառավարությունը որոշում  կայացրեց 33 միլիոն տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը` Սահմանադրության 100 հազար օրինակ տպագրելու համար: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը նիստից հետո նշեց, որ դրանք վաճառքի համար չեն,անվճար բաժանվելու են պետական հիմնարկներին: Ասաց, որ քաղաքացիներն էլ կարող են այդ հիմնարկներում ծանոթանալ Սահմանադրությանը: Մանրամասները` տեսանյութում:

Ոչ անձնական, խմբակային, բարեկամական շահեր /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում ենթադրություններ անել, թե արդյոք ՀԱԿ-ին կհաջողվի ՍԴ դիմելու համար պահանջվող 27 ստորագրություններ հավաքել ԱԺ պատգամավորներից, թե ոչ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի ուրբաթ օրը՝ ժամը 18:00-ին: Պատասխանելով հարցին, թե արդյոք բավարար ստորագրությունների դեպքում Սահմանադրական փոփոխությունների հեղինակներից ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը […]

Ազատության հրապարակի հույսը Անդրիասն է բորբոքում /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, այսօր՝ դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում հրավիրված հերթական ասուլիսի ժամանակ նշեց, որ ընտրակեղծիքների ողջ գործընթացը ղեկավարվել է մեկ կենտրոնից: «Այն, ինչ տեսանք այսօր շրջաններում, վկայում է, որ մեր ժողովուրդը չի հանդուրժելու իր ինքնորոշման իրավունքի ոտնահարումը, դա նշանակում է, որ սկսած  գործընթացները, բողոքի ակցիաները  ստանալու են շարունակություն»: Անդրիաս […]

Հրահանգավորեց ոստիկան Գագոն. բախում Ազատության հրապարակում /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել նստացույց իրականացնող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների և ոստիկանների միջև: Այդ մասին Ազատության հրապարակում հրաիրված ասուլիսին հայտարարեց ՀԽ անդամ Հարություն Աղլամանյանը: Ոստիկանները պահանջել են հեռացնել` « չաղտոտել տարածքը» պահանջով պաստառը: Առանց օրենքին հղում անելու ոստիկանները պոկել են գրությունը` պատճառաբանելով, թե տարածքը մշակութային է. « Մշակութային տարածքում հեծանիվներ են […]

Ի՞նչով է պայմանավորված սահմանային լարվածությունը /վիդեո/

«Ադրբեջանը նավթի գնի անկման հետևանքով երկրում առաջացած ներքին լարվածությունը թուլացնելու համար սրում է արտաքին լարվածությունը՝ հանրությանը շեղելով ներքին խնդիրներից»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանային լարվածության պատճառներին ասաց Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովի խոսքով ՝ պատճառներից երկրորդն  էլ ռուս-թուրքական լարվածությունն է. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն իր […]

Թունավորումներ լոլիկից. սարսափելի բացահայտումներ մասնագետի կողմից /վիդեո/

«Ընդհանուր առմամբ շուկան ինչ-որ չափով կարգավորվել է, բայց կան բավականաչափ պրոբլեմներ: Բավականին շատ դիմում-բողոքներ եղան տարբեր ոլորտներից: Կապ չուներ սննդամթերք էր, թե տարբեր օգտագործման ապրանքներ: Այսօր պտուղ բանջարեղենի շուկան շատ վատ վիճակում է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նույնիսկ լոլիկից թունավորման դեպքեր են գրանցվել: Հակոբյանը խորհուրդ է տալիս չգնել «արհեստական» լոլիկ, վարունգ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի