28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նոր Ընտրական օրենսգրքում հաշմանդամներին անտեսել են /վիդեո/

Հայաստանի հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների»  կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակակական կյանքին: Վեցը տարի է կոնվեցիան ուժի մեջ է, բայց օրենսդրական առումով դեռ շատ անելիքներ ու բացեր կան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի […]

Փոխնակ մայրը ինկուբատո՞ր. ինչ է ասում եկեղեցին/վիդեո/

«Հայ եկեղեցին այսօր դիրքավորված որոշում չունի, բայց այն ընթացքի մեջ է : Այդ խնդիրը առանձին չի կարելի դիտարկել: Հայ եկեղեցին նման խնդիրներում ազատության սկզբունքով է դատել և երկրորդը ընտանիքի ամբողջության համատեքստում»,-փոխնակ մայրության երևույթին անդրադառնալով ասում է Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար, Տավուշի  թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Փոխնակ մայրը ոչ այլ ինչ է, քան […]

«Հարձակվեցին» ՄԻՊ-ի վրա /վիդեո/

Կառավարության շենքի մոտ հավաքված բողոքող քաղաքացիները այսօր «հարձակվեցին» Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վրա` պահանջելով պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները: «Դուք նախագահին կամ վարչապետին երբևէ հարց տվե՞լ եք, թե էս տառապյալ ժողովուրդը ինչքան պատի տակ բողոքի»,-ասաց մի քաղաքացի: «Ինձ լսե՛ք, լսե՛ք… ստեղ մարդ կա օրեկան 40 հազար եկամուտ ունի»,-բղավում էր հայտնի ՀՀԿ տատիկը: Արման Թաթոյանը փորձում էր պատասխանել, բայց […]

Թբիլիսիում ո՞ւմ հետ է քննարկելու ԼՂ հարցը. Քոչարյանը անդրադարձավ Ուորլիքին /վիդեո/

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ մանրամասներ կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Թբիլիսի այցից: Շավարշ Քոչարյանը նախ զարմացավ. «Թբիլիսիում ո՞ւմ հետ է քննարկելու ԼՂ կարգավորման հարցը»: Հետո ԱԳ փոխնախարարը հավելեց. «Դա անհնարին է, Ղարաբաղյան հարցի քննարկման համար կա համապատասխան ֆորմատ, կան համապատասխան կողմեր»: Հիշեցնենք, որ Ուորլիքը Twitter-ի իր […]

Պատրաստվում է զեկույցին /վիդեո/

ՀՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը  մարտի վերջին Ազգային ժողովին կներկայացնի 2015 թվականի հաշվետվությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  Թաթոյանն ասաց, որ թեև այն ժամանակահատվածը, որի հաշվետվությունը պետք է ներկայացնի, նա չի պաշտոնավարել, այդուհանդերձ նա անդրադառնալու է բոլոր ոլորտներին՝ քրեակատարողական հիմնարկներին, մանկատներին, գիշերօթիկ հաստատություններին և այլ խնդիրներին: «Շատ քիչ ժամանակ է մնացել տարեկան զեկույցի […]

Ալկոհոլիզմը Հայաստանում աճում է /վիդեո/

2015-ի տվյալներով՝ մեր երկրում ալկոհոլիզմից տառապում է մոտ 5000 քաղաքացի: Ընդ որում` այս թիվը վերաբերում է նրանց, ովքեր գրանցված են դիսպանսերում: Սրանք Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի դիսպանսերային բաժնի վարիչ Արտաշես Թումանյանի ներկայացրած տվյալներն են: ‹‹Այս տարվա արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ալկոհոլիզմով տառապող մեր հայրենակիցների թիվը աճում է: Ամեն տարի 200-ից […]

Գասպարին պատմել է դաժանության մասին /վիդեո/

Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին չնայած ազատ է արձակվել, բայց դա դեռ չի նշանակում, որ նրա բողոքները մոռացվել են. «Մենք ուսումնասիրում ենք կալանքի պայմանները, հնարավոր դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունները»,-նշեց  Թաթոյանը: Նա տեղեկացրեց, որ Օմբուդսմենի աշխատակազմը Արդարադատության նախարարությունից արդեն ստացել է բացատրությունների մի մասը կալանքի ժամանակ հանդիպումների արգելքի վերաբերյալ։ […]

«Ես ու դու քաղաքական ենք, հա՞» /վիդեո/

Տնտեսագետներ Վարդան Այվազյանն ու Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպեցին: Քննարկման առանցքում, ըստ նախատեսվածի, պետք է լլինեին տնտեսական հարցեր: Սակայն ասուլիսի ընթացքում քննարկվեցին նաև քաղաքական հարցեր: «Ինչպես կենդանի օրգանիզմում, այնպես էլ կուսակցություններում, լինում են զարգացումներ: Բայց գոյություն ունի ներքին կառավարման համակարգ: Մենք մեր կուսակցական գործընիկերներին հաջողություն ենք մաղթում», – ասաց Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ գաղտնիք […]

Միակ հույսը Արծվիկ Մինասյանն է /վիդեո/

Նաիրիտցիները պատրաստվում են բանակցել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հետ։ Այս մասին նրանք ասացին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Այսօր, Կառավարության հերթական նիստի օրը նաիրիտցիները եկել էին հանդիպելու նախարարին: «Ոչ մի ակնկալիք չունենք, մեր միակ հույսը Արծվիկ Մինասյանն է, նա է, որ մեզանով հետաքրքրվում է»,-ասաց Արմեն Դեմիրճյանը: Նաիրիտցիներն ընդգծում  են` պայքարելու են այնքան ժամանակ մինչև գործարանը վերագործակվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Գոռ Վարդանյանը ներկայացավ դատարան /վիդեո/

Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական հերթական նիստն այսօր հետաձգվեց: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր գործով մեղադրող Գոռ Վարդանյանը միջնորդեց նիստը հետաձգել մեկ ամսով, քանի որ հարցաքննություններ պետք է անցկացվեն:  Դատարանը բավարարեց միջնորդություն: Հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 11-ին: Գոռ Վարդանյանը դատական նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի