21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հո՞ շառ չեն անում, ստացվել ա հիմա … գեներալը ներողություն կխնդրի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ- ԲՀԿ պատգամավորների, նաեւ` իր ուրիշի փոխարեն քվերակելու հանգամանքին: Հարցին, թե  հնարավո՞ ր է, եթե իրեն խնդրեն քվերակել ուրիշի փոխարեն, քվեարկի, Սարոյանը նշեց. «Այ մարդ, մի օր էր, մի բան էր ստացվավ: Անդրադառնալով հարցին, թե  գործընկերները որոշում են կայացրել, որ խախտել եք էթիկայի նորմերը […]

«Էս ի՞նչ նախիր ա … ». միջադեպ լրագրողի եւ Մհեր Սեդրակյանի միջեւ /վիդեո/

Մինչ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկը խորհրդարանի միջանցքներում միջադեպ գրանցվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ  Ֆահրադյանի միջեւ : Լրագրողի խոսքով ՝ տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին, պատգամավորը նետել է. «Էս ի՞նչ նախիր ա … », ինչին արձագանքել է լրագրողը`պետք չէ վիրավորական արտահայտություն անել: «Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես,  արի գնանք իմ […]

«Մայրապետյանը ռեկետ է անում» /վիդեո/

Ինն տարի է, որ Տերյան փողոցի 3 շենքերի բնակիչների պայքարը արդյունքներ չի գրանցում: Նրանք բողոքում են գործարար Սամվել Մայրապետյանի ապօրինությունների դեմ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվում է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Տերյան 23 հասցեի բնակիչ Վարդան Գերավետյանի գործը: Ընկերությունը պահանջում է վերջինիս սեփականությունը դադարեցնել և հանձնել ՍՊԸ-ին: «Այս պահին դժվար է խոսել, թե ինչ ընթացք կարող է […]

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի մյուս շաբաթ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ: Վերջինս նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են որոշ կարևոր հարցեր, սակայն հիմնականում ՀՀԿ-ականները անդրադարձել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներին, նախագահի ելույթին, ապա մտքեր փոխանակել ելույթի առանցքային հատվածների շուրջ: Շարմազանովն իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցերին. «Նախապատրաստվում ենք քաղաքական […]

«Աշոտյանը չպիտի գնա» /վիդեո/

82 ամյա Մագդալինա Նիկոլյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հովանավորության շնորհիվ երկրորդ կուրսի ուսանողուհի է: Առողջական խնդիրներով տարեց կինն այսօր կառավարություն էր եկել նախարար Արմեն Աշոտյանին շնորհակալություն ասելու: Լսել է` աշխատանքից ազատում են: «Ես շատ մտահոգված եմ: Հենց մի լավ մարդ լինում է՝ տեղափոխում են: Նա չպիտի գնա, նա դեսպան գնալու կարիք չունի»: Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

Առանց Հայրիկյանի /վիդեո/

ԱԻՄ անդամները այսօր՝ փետրվարի 18-ին ավանդույթի համաձայն  Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների շիրիմներին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը»,- նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը: Երթին ներկա չէր ԱԻՄ առաջնորդը: Արկադի Վարդանյանը տեղեկացրեց, որ նա […]

Ընտրական օրենսգրքի նախագիծը կհրապարակվի մարտի սկզբին /վիդեո/

«ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում ընտրական օրենսգրքի շուրջ, որին հրավիրվելու են մի քանի միջազգային փորձագետներ»,-  լրագրողներին տեղեկացրեց նոր Ընտրական օրնեսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Թովմասյանի փոխանցմամբ ՝ կքննարկվեն, մասնավորապես, էլեկտրոնային ընտրության մեխանիզմները, թե ինչպես պետք է ճիշտ ներդնել համակարգերը, և թե ինչ հետևանքներ կլինեն ոչ ճիշտ ներդրման դեպքում: Թովմասյանը նշեց, […]

Օպտիմալացում /վիդեո/

  Անդրադառնալով հարցին, թե առողջապահության նախարարությունում սպասվո՞ւմ են էական փոփոխություններ, կադրային եւ կառուցվածքային տեղաշարժեր` նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց, թե երեկ վարչապետի մոտ հաշվետվություն է եղել, որը գնահատվել է բավարար: Մանրամասները՝ տեսանյութում:

Հիվանդանոցից դեռ դուրս չի գրվի. նախարարը՝ Գալուստ Սահակյանի առողջականից /վիդեո/

«Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից»,- Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը նշեց, որ որոշ ժամանակ է պետք ամբողջական ապաքինվելու համար: Հիշեցնենք, ԱԺ նախագահը երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

Ահազանգերի տարափ. ինչ է կատարվում հաշվիչների հետ /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությունը շարունակում է ահազանգեր ստանալ էլեկտրաէներգիայի ամսավճարների քաղաքացիների խոսքով` ուռճացված հաշվարկների, չնախազգուշացված հոսանքազրկումների վերաբերյալ: Քաղաքացիները նշում են, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չափը չի համապատասխանում սպառման ծավալներին, որ հունվար ամսին ծախսել են նույն քանակությամբ հոսանք, բայց ստիպված են վճարել մի քանի անգամ շատ: Մեր ճշտող հարցերին ի պատասխան խմբագրություն զանգահարած քաղաքացին հետեւյալ կերպ արձագանքեց. կամ էլեկտրիկն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված