11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Ֆինանսավորում ենք մեր տղաներին խոշտանգողներին» /վիդեո/

«Անգամ Ռուսաստանը, ով Թուրքիայի համար կարևորագույն գործընկեր էր դադարեցրեց առևտուրը Թուրքիայի հետ: Թուրքիայից ապրանք բերելով մենք հարյուր հազարավոր դոլարներով լցնում ենք թուրքիայի բյուջեն և խթանում նրանց տնտեսության զարգացմանը: Պետք է կտրականապես հրաժարվել թուրքական ապրանքներից»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանը նկատեց, որ տեղական արտադրանքը զարգացնելու պոտենցիալ կա, սակայն այս ուղղությամբ  դեռ աշխատանքներ պետք […]

«Մեռած հոգիներ ցուցակներում այլեւս չկան» /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կարծում է՝  «4+4+4» ձևաչափով քննարկումները կառուցողական են եղել ու արդյունավետ: «Մենք ասել ենք, որ կառուցողական դաշտում պատրաստ ենք քննարկումներ անել: Մեզ համար բարդ էր կառուցողական դաշտ բերել հատկապես հասարակական կազմակերպություններին, քաղհասարակության մեր գործընկերներին: Անձամբ ես 2-3 քննարկման մասնակցեցի: Կառուցողական քննարկումներ էին››, –  այսօր լրագրողների […]

«Չի կարելի մեռած թույն շպրտել» /վիդեո/

«Ես համացանցում շատ ակտիվ եմ և շնորհիվ համացանցի բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել: Համացանցի շնորհիվ նաև բամբասանք է տարածվում : Ես փորձում եմ չընթերցել, չկարդալ, չծանոթանալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մտավորականների քննադատական բաց նամակներին նկատեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Կատարվածի առնչությամբ բանաստեղծը տեղին համարեց  Ռազմիկ Դավոյանի խոսքերը.«Չի կարելի մեռած թույն շպրտել»: Հիշեցնենք, […]

«Պատմելու բան չի, լացս գալիս ա …» /վիդեո/

«Երկու բառով էլ չեմ կարա ասեմ: Անջատեք կամերան, թե չէ հենց սկսեմ խոսել լացս կգա: Ինչ պատմեմ՝ պատմելու բան չի…»,-ասում է Թալիշի բնակիչը, ով այս դժվար պահին միայն հայ մարդու հզորության վրա է հույս դնում: Մանրամասները՝ տեսանյութում:

Ապագա բժիշկը` հայրենիքի զինվոր /վիդեո/

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը […]

Տարածաշրջանի անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը.Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում: Խոսելով երկրների […]

Փոքրիկի կաթը այդպես էլ մնացել էր … ողբերգական դրվագներ Թալիշից/վիդեո/

Թալիշում ավերված պայմանագրային զինծառայողի տանը շրջելիս ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը մեծ ցավ է ապրել: «Փոքր երեխեքին հազիվ են փախցրել: Կաթը, որը վառարանի վրա մայրը տաքացրել է փոքրիկին կերակրելու համար այդպես էլ մնացել էր: Տունը լրիվ ավիրված: Երեխաների խաղալիքներին նայելիս հնարավոր չէր չհուզվել: Ընտանիքի բարեկամներից մեկը նշեց, որ այդ տանը բնակվող սպան այժմ առաջնագծում է, իսկ ընտանիքը […]

Մի գոռա. փոխգնդապետը՝ իրավաբանին /վիդեո/

«Պարոն գնդապետ թույլ տվեք մոտենանք դեսպանատանը և ասենք մեր ասելիքը : Մենք խոստանում ենք ձվեր չնետել  ու ավելորդ քայլեր չձեռնարկել»,-այսօր ՌԴ դեսպանատան մոտ կայացած «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քայլերթ-ակցիայի ժամանակ ոստիկանությանը դիմեց իրավաբան Հայկազ Մակարյանը: «Ձեր կոչը այստեղից ասեք ու գնացեք»,-պատասխանեց ոստիկանը: Ոստիկանների և ակտիվիստների խոսակցությունը գնալով թեժացավ: «Մի գոռացեք ու մի խախտեք օրենքը»,-ասաց փոխգնդապետը: Ցուցարարները խոստացան […]

Մեսիջ Ռուսաստանից. ՌԴ դեսպանատան մոտ կրքերը թեժանում են /ֆոտո/վիդեո/

«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնությունը եւ մի շարք քաղաքացիներ այս պահին իրականցնում են ակացիա: Մասնակիցների առաջին կանգառը եղել է ՀՀ ԱԳՆ շենքի մոտ: Նրանք բարձրաձայն ընթերցել են դիմում նամակը ուղված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին : Մանակում մասնավորապես ասվում էր, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ իրականացվող սադիզմը պայմանավորված է քառօրյա եւ դեռ չավարտված պատերազմով; Նախաձեռնության անդմաները […]

« Հերիք էղավ … էսօրվա դրությամբ եթիմ ենք ». /վիդեո/

Ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Տավուշի մարզի սահմանային տարածքներում կրակոցները սկսեցին ավելի պարբերական դառնալ: Գնադապետ  Գեորգի Ասատրյանը վստահում է Հայոց բանակի զինվորին, բայց 26 տարի հետո Բարեկամավան գնաց, որովհետև հոգու խորքում անհանգիստ էր վաղուց հարազատ գյուղացիների համար: «Այ սրա ցավը տանեմ, 26 տարի առաջ  էս  կողմերումը մեզ էր պաշտպանում»,-ասում է 78 ամյա Բենիամին Անտոնյանը: «Մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի