01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Խաչքարը իր վրա կրեց «անօդաչու»-ի հարվածը /վիդեո/

Եռասերունդ Երկրապահը հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգեց նաեւ Արցախում։ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ վերականգնվել էր ապրիլի 2-ին ոսոխի ռմբահարությունից վնասված խաչքարը, նաեւ՝ Ջուղայի խաչքարի կրկնօրինակ էր տեղադրվել։ «Անօդաչու սարքը կործանեց մեր խաչքարը: Խաչքարը իր վրա կրելով հարվածը՝ ինչ-որ տեղ խոնարհվեց, սակայն շարունակեց իր տեղում մնալ: Սա մեր մշակույթի հարատևության մասին է խոսում»,-ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը: […]

ՀԱԿ-ը հրաժարվեց /վիդեո/

ՀԱԿ-ն այլևս չի մասնակցի  Ընտրական օրենսգրքի քննարկումներին:  Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ‹‹Խոսքը վերաբերում է նրան, որ հանրության աչքի առաջ անցկացրինք բանակցություններ, բայց  իշխանությունը որևէ հարցում չզիջեց: Մենք նպատակահարմար չենք գտնում նման իրավիճակում քննարկել Ընտրական օրենսգիրքը: Այս հարցը պետք է լուծվեր կոնսեսուսի հիման վրա,  ընդ որում՝ կոնսեսուսի գաղափարը կարևորվում […]

Գերմանահայերը հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո, վիդեո/

Ապրիլի 23-ին Բեռլինում կանգնեցվեց հայկական խաչքար Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ: Ինչպես Բեռլինի հայտնում է Henaran.am-ի թղթակից Գայանե Առաքելյանը Հայաստանից բերված խաչքարը տեղադրվեց Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող արքեպիսկոպոսանիստ Սուրբ Հեդվիգ տաճարի բակում: Այս տաճարն ընտրվել է անցյալի հետքերով: Գերմանահայկական ընկերության ջանքերով 1919 թ. մայիսի 14-ին այստեղ է անցկացվել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին […]

Սյուզաննայի բողոքը ճչում է մեկ լեզվով /վիդեո/

«Երկար ժամանակ ուզում էի իմ հոգու տառապանքը ու պայքարի ցանկությունը արտահայտել ու նվիրել Հայոց ցեղասպանության լույս դարձած զոհերի հիշատակին: Ապրումներս եփվեցին ու եկավ իմ նոր պարի  ծննդյան ժամանակը: Նախապես որոշված էր տեսահոլովակը նկարել անցած տարի և նվիրել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն  այդպես էլ չէի գտնում այն վայրը, որը խոսեր իմ զգացածի ու ապրումների հետ: Այս […]

«… սկսեցի խղճալ թուրքերին» /վիդեո/

«Որպես քրիստոնյա մենք պետք է խաղաղվենք և մեր մեջից հանենք չներելու հոգեբանությունը, որը արդեն 101 տարի տանջում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեթերապևտ Արմեն Ներսեսյանը: «Մի կին ինձ գրել էր՝ ես թուրքերին ատում էի, որովհետև տատիս եղունգները քաշել են: Նարեկի աղոթքները լսելուց հետո սկսեցի խղճալ նրանց: Ատելությամբ մենք մեզ հիվանդացնում ենք»,-նշում է հոգեթերապևտը: Մանրամասները՝ տեսանյութում:

Խայտառակ գրառումներ մի տարածեք. կոչ Ռուսաստանի հայերին /վիդեո/

Աստրախանում բնակվող Արթուր Մկրտչյանը  և Հրաչյա Ներսիսյանը շտապել են Հայաստան գալ ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի լուրը ստանալուց անմիջապես հետո: Արթուր Մկրտչյանը 1989 թվականին կամավորագրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործին,պատերազմի ավարտից հետո մինչև 2009 թվականը Մկրտչյանը ծառայել է հայոց բանակում: Արթուր Մկրտչյանը Աստրախանում հիմնել է ԵԿՄ մասնաճյուղ, որտեղ էլ փորձում է բարոյադաստիրակչական ոգի հաղորդել Ռուաստանում ապրող […]

Թուրքերը պետք է ներողություն խնդրեն, բացի այդ՝ «Այլևս երբեք» հուշարձան պիտի կառուցեն. Չեթինօղլու /վիդեո/

Հայոց Ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի մասին գիրքը նախագահ Էրդողանի կողմից գրաքննության ենթարկվեց։ Այս մասին ասաց Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում: Նա ընդգծեց՝  Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները գիտեն, թե հայերն ինչ ողբերգական ուղիներով են ստիպված եղել անցնել: «Թուրքիայում մի հայ կա: Նրա  անունը Սևան է: […]

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում. ուղիղ հեռարձակում

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Տեղեկացնենք՝ ֆորումը լուսաբանելու համար շուրջ 70-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոց է հավատարմագրված` այդ թվում արտասահմանյան ԶԼՄ-ներ: https://youtu.be/1AGSNBOY6sU

«Քիթիկ, ասա` հը՞». կինը մատով` ոստիկանի քթին /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 22-ին  Ազատության հրապարակում մեկնարկած երթը արգելվեց ոստիկանության կողմից: Այն պահին, երբ ոստիկանական ուժերը պատ կազմած փորձում էին ակցիայի մասնակիցներին թույլ չտալ քայլել դեպի Բաղրամյան պողոտա տարեց մի կին մոտեցավ ոստիկաններին.«Ուզում եմ գնամ իմ աղբյուրից ջուր խմեն` ճամփա տվեք»: «Չի կարելի տիկին, պետք է շրջանցեք պատը»,-ոստիկանի հորդորին կինը արձագանքեց. «Դու սուս, […]

Արցախի ժողովուրդը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն կարգավիճակը, որ ունի այժմ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստին ներկայացրել է Արցախ կատարած իր այցի մանրամասները՝ վստահեցնելով, որ մեր զինվորների մարտունակությունը բարձր է, իսկ հայրենասիրական ոգին՝ տոկուն: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս պնդեց՝ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. զիջումներ չեն լինելու: ‹‹Հայաստանը  եղել ու մնում է Արցախի ժողովրդի  անկախության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված