06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը «մարտի 1-ին» չթողներ … «զրո» տեղաշարժ/վիդեո/

Գյումրեցի Գագիկ Ղամբարյանին կարելի է տեսնել Նախախորհդարանի կազմակերպած հանրահավաքների ժամանակ: ”Իմ իրավուքնների համար եմ եկել, որ միանամ Ժիրայր Սեֆիլյանին, ու Հայաստանը դուրս բերենք ճգնաժամից”,-ասաց: Վերջինս կարծիք հայտնեց, թե Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ եղածն էլ թույլ է: Օրինակ` ՀԱԿ-ին ու ”Ժառանգությանը” նա թույլ ընդդիմություն է համարում, սակայն ասում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնեին Լևոն […]

Ի՞նչ կատարվեց 2008թ-ի մարտի 1-ին /վիդեո/

Մարտի 1-ը գարնան զարթոնքի նորամուտը հայոց նորանկախ պատմագրությունը սեւ շրջանակի մեջ կառնի` որպես ողբերգական, հարցականներով լի իրադարձություն: Այսօր ութերորդ մարտի 1-ն է, որ այս մղձավանջային երազը դեռեւս իր սարսափելի տպավորությամբ խեղդում է հայ հասարակությանը, որովհետեւ որքան շատ են հարցերն, նույնքան առկախված են դրանց պատասխանները, որովհետեւ որեւէ մեկը չի կրել պատասխանատվություն եւ չի պատժվել: Համացանցում 2008թ-ի մարտի 1-ի […]

«Ռեմբոն» կդատվի՞ /վիդեո/

««Ռեմբոն» ազնիվ ազատամարտիկի տեսակ էր, որը պատրաստ էր հասարակական վայրերում բղավել անարդարության մասին ու իշխանության երեսին ասել մտածածը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանը, ով նաև ազատամարտիկի ընկերն է: Հիշեցնենք, փետրվարի 21-ին  կալանավորվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ստեփան Ստեփանյանը, հայտնի ազատամարտիկ` «Ռեմբոն»: Վերջինս կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու […]

Հայկական տաշի-տուշին ու Լեպսի շռայլությունը /ֆոտո- վիդեո/

Շաբաթ օրը Հայկական երգի փառատոնի շրջանակներում շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ ՀՀ վաստակավոր արտիստները համերգ էին կազմակերպել եւ տաշի-տուշիով Կրեմլի համերգասրահում էին հավաքել  մոսկվաբնակ հայերին: Նույն պահին, ընդամենը 1 կմ հեռավորության վրա  ռուսական էստրադային երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը իր փոքրիկ եւ համեստ համերգն էր կազմակերպել, այս անգամ արդեն Մոսկվայի մետրոյի՝ «Բորովիցկայա» «Արբատսկայա», եւ «Լենինի անվան գրադարան» […]

Հաշմանդամները անտեսվա՞ծ են /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-այսօր՝ փետրվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց  «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «2016 թվականը հավասար հնարավորությունների և  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի […]

«Աստծուց կանչված եմ հայ երգը պահպանելու համար» /վիդեո/

«Հայաստանում երգարվեստը, կոնկրետ ազգային երգարվեստը մի քիչ  անկանոն վիճակում է: Լավ երգիչները այսօր ստվերում են, իսկ վատագույնը` խնամի, ծանոթ, բարեկամ հաշվարկով դառնում են հայտնի` թեկուզ մեկ երգով:Վատ երգը ամեն դեպքում թիթեռի կյանք ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց բանաստեղծ, ժողովրդական երգի կատարող Արմեն Ափոյանը: Ափոյանը իր հոգում երգը զգացել է մանկուց: Ջավախք աշխարհից սերված արվեստագետը մանկուց […]

«Գառդոն ենք վառում,սոված մեռնում ենք…»/վիդեո/

«Երկրորդ կարգի հաշմանդամ ենք ամուսիններով: Ես 85 տարեկան եմ ու էս ահավոր վիճակում:Մեր ավանդը գրավել են ու չեն տալիս: Երկու տարի գազը անջատված է: Գառդոն ենք հավաքում, որ մի քիչ վառենք տաքանանք», –Henaran .am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի  բնակիչ Ռուբեն Գասպարյանը: Տարեց տղամարդը ընդգծեց, որ ինքը և կինը հաճախ քաղցած են մնում, որովհետև հաց գնելու գումար […]

Փաստաբանը խաբե՞լ է. ազատազրկված գնդապետի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել /վիդեո/

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չի ուղարկվել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  տեղեկացրեց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն,«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար  Գագիկ Սարուխանյանը: «Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը՝ Արա Զաքարյանը անձամբ ասում էր, որ այս գործը 99%-ով ՄԻԵԴ-ում հաղթած գործ է: Մոտ երկու շաբաթ առաջ ենք անձամբ Արա […]

«Չէի ուզենա, որ մեր երկիրն այդքան արագ ու հեշտ պիտակավորեինք» /վիդեո/

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մի շարք հարցերի։ Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հուշագրին՝ Հերմինե Նաղդալյանը նշեց․ «Եթե քաղաքական համագործակցության մասին հուշագիրը մանրամասնորեն ուսումնասիրեք, կտեսնեք հիմնական ուղղությունները, հիմնական թիրախները: Ես կարծում եմ, որ դրանք բոլորն էլ պետականության համար կարևոր, հանրային կյանքի կազմակերպման համար կարևոր խնդիրներ են: Սակայն ամենակարևոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված