No comment
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է լուսանկար՝ եզրակացնելով. «Մինչ հակառակորդը մեր պետության ու տարածքի հաշվին իր համար գոյություն չունեցող պատմական հայրենիք է ստեղծում, մեր պետության ղեկավարը առաջարկում է մերժել մեր պատմական հայրենիքի պատմությունը…: Հետևությունները թողնում եմ ձեզ»:
Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը: Ես հավատում եմ, որ դու քո պաշտոնից միշտ բարձր կմնաս: Հովհ. Թումանյան Որդուն` Արեգին գրած նամակից 1921 թ.
Այո՛, ես ռևաշիստ եմ: Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, եւ այդպես եմ ապրելու մինչեւ կյանքիս վերջին վայրկյանը: Այս մասին կիրակնօրյա իր քարոզի ժամանակա սել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը: «Որովհետեւ այն ուղղված չէ որեւէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգեւոր իմաստով, թե΄ բարոյական իմաստով, եւ թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, […]
-Այդ ի՞նչ է ձեռքերիդ մեջ: -Երջանկություն: -Իսկ ինչո՞ւ է այն այդքան փոքր: -Որովհետև, երբ երջանկությունը մեր ձեռքերում է, այն շատ փոքր է թվում, և միայն կորցնելուց հետո ենք մենք հասկանում նրա իրական արժեքը…
Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։ […]
Մենք ապրում ենք մի աշխարհում,որտեղ թաղման արարողությունը կարևոր է ննջեցյալից, որտեղ հարսանիքը կարևոր է սիրուց, որտեղ արտաքինը կարևոր է խելքից։ Մենք ապրում ենք փաթեթավորման մշակույթում,որն ատում է բովանդակությունը։ Էդուարդո Գալեանո
Չգիտես ինչու մարդիկ տառապում են նրանից, որ մահից հետո նրանք գոյություն չեն ունենա։ Բայց ինչու՞ նրանք չեն տառապում այն փաստից, որ նրանք գոյություն չեն ունեցել մինչև ծնվելը: Ստանիսլավ Լեմ
































