«Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին»
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը: «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն […]





































