10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Շոգեխաշած գազարի օգտակար հատկությունները

Շատերի կարծիքով բանջարեղենն ու միրգը ավելի լավ է օգտագործել հում վիճակում, քան եփած: Սակայն գազարի պարագայում դա այդպես չէ: Պարզվում է, որ եփած գազարը երեք անգամ ավելի օգտակար է, քան հում գազարը: ԱՄՆ-ի Արկանզաս համալսարանի գիտանականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, որ եփվելու ժամանակ գազարը ձեռք է բերում ավելի շատ հակաօքսիդիչներ: Ի դեպ, այս եզրակացություն […]

Խարդախություն` խոշոր չափերով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության վետերանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 10.10-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Վահե Լ.-ն, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Զինծառայողի մահվան գործով ներգրավված կարևոր վկան առերեսումից օրեր անց ավտովթարի է ենթարկվել.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը: Վերջիններս մասնակցում են քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին: Տուժողի […]

Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նրա հերթական այցը Հայաստան համարել է մեր երկրի մաքսային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետևողականության վկայություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը և հույս հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը նոր խթան […]

Լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր․ ԱԳՆ

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հարց. Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։ Պատասխան. Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ […]

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն ավանդական սերտ, բարեկամական հարաբերություններ և ավելացրել, որ անհրաժեշտ է չսահմանափակվել առկա մակարդակով և շարունակել քայլերը փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակով: Այդ համատեքստում, Կարեն Կարապետյանը կարևորել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Նորավան» […]

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական  ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, […]

Օգտագործել են Վանուշ Խանամիրյանի անունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, […]

«Եվրոն կգահավիժի»

«Երբ Անգլիան բրեքսիթից դուրս եկավ,  Եվրամիության  անդամ մյուս երկերներն իբր աշխատում էին  պահպանել այդ միությունը: Այդուհանդերձ, Եվրամիության անդամ տարբեր երկրներում ընթանում է պրոցես՝ Եվրամիությունից դուրս գալուն միտված», – Henaran.am-ի  հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Եվրոպական ԿԲ-ի նախկին գլխավոր տնտեսագետ Օթմար Իսկինգի դիտարկմանը, թե մոտ ապագայում եվրոն ուղղակի փլուզվելու է: Վարդան Բոստանջյանը  շեշտեց՝ եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի