10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԼՂ կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է․ համանախագահ

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որի ժամանակ ասել է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակում։ Նա ասել է, որ նախ կայցելեն Ադրբեջան, ապա՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: «Նախատեսվում են հանդիպումներ ղեկավարության և զինվորականության հետ: Մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ինչը […]

«Ավա՜ղ, ամեն ծաղկի պես դու չբացվեցիր…»

Այսօր հոկտեմբերի 18-ին մերօրյան հերոս՝ ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՆԱՐԵԿ ՋԱՆ… Տարիները անցնում են, բայց ամենամեծ ցավը ապրում է մեր հետ ապրում ու տանջում, որ որ այն ինչ կորցրել ենք էլ հետ չենք բերի… Ցավոք 2014թ. հունիսի 19-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացավ ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նա Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր,այստեղ զորավար […]

Կառավարությունը կդիմի ԱԺ-ին՝ արտահերթ նիստի համար

ՀՀ կառավարությունն այսօր նիստ է գումարել։ Ընդգծենք՝ օրակարգում եղել է 2 հարց՝ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին առաջարկել ՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 1200-ին գումարել Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` «Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց»։

«Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն»

Միայն մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր «Մատյան»-ը, որը մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանն» անկործանելի է ստուգապես: Գրքերն էլ ճակատագիր ունեն, որ բնավ էլ նրանց վերնագիրը չէ: Եվ «Մատյան»-ի ճակատագիրը նույնքան անկրկնելի է, որքան իր էությունն ու հորինվածքը: Հեղինակն իր գիրքը որակել […]

Նախ Տեր-Պետրոսյանն էր, հետո Քոչարյանը, հետո Սարգսյանը. «մի ջրեք այդ հարցը»

Հեռուստաարխիվը մոնոպոլիա է դարձել օրվա իշխանության համար, այս կարծիքին է  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի թիվ մեկ ամեն ինչը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ինքն էր հաղթել Ղարաբաղում, ինքն էր միջպետական հարաբերություններում բարձր նշաձող ապահովել, նույնը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, անտեսվեց Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանի ժամանակ նույնն է, նման արխիվ մեզ պետք չէ»,-խորհրդարանում ելույթ ունենալով […]

Անկարայում արգելվել են ամեն տեսակ ցույցերն ու հավաքները

Անկարայի նահանգապետարանը այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 30-ը նահանգում արգելել է բոլոր տեղակի հավաքների անցկացումը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ անվտանգության նկատառումներով մինչև նոյեմբերի 30-ը արգելվում են ամեն տեսակի հավաքները, բողոքի ցույցերը, քայլերթերն ու հանրահավաքները: Որոշումը հրապարակվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության` երկրում ահաբեկչության ռիսկի մեծացման մասին նախազգուշացումներից հետո: Նշվում […]

Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Մինչ այս պաշտոնը ստանձնելը Աշոտ Մարգարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր: Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում,  Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:  Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի համանախագահը, Երևանյան գրասենյակի […]

Ավտովթարից երիտասարդ է մահացել. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Արմավիր-Գյումրի ավտաճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացել է Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 22-ամյա բնակիչ: Երիտասարդ տղայի դին  դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Ըստ shamshyan.com-ի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ճանապարհից եւ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Սիրիական սարսափ․ պատերազմի հետեւանքները երեխաների վրա /վիդեո/

Սիրիական Հալեպի հրետակոծություններից ամենից շատ տուժում են երեխաները։ Փոքրիկ Մախմուտն այդ երեխաներից մեկն է։ 6 տարեկան տղայի միակ երազանքը ոտքի կանգնել է, սակայն նա զրկված է դրանից՝ հրետակոծությունների արդյունքում փոքրիկը կորցրել է ոտքերը։ Տղայի մայրը՝ Մադինան, պատմում է, որ վիրաբույժը լաց էր լինում, քանի որ ստիպված էր կտրել փոքրիկի ոտքերը՝ վնասվածքները չափազանց վտանգավոր էին։ Մանրամասները՝ […]

Բնությունն էլ է լալիս Վահագնի համար.սպանված զինծառայողը հուղարկավորվել է

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հուղարկավորել են Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 15-ի առավոտյան սպանված 19-ամյա զինծառայող Վահագն Վիրաբյանին: Հուղարկավորությանը մասնակցել են ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Վահագն Վիրաբյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: «Բնությունն էլ է լալիս Վահագնի համար: նքը արժանավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի