26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկրաշարժերը 2016թ. հոկտեմբերի 20-ից մինչև 26-ը

Ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև 26-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ (մագնիտուդ 2.7): Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են, մասնավորապես, Բաշգյուղում՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում՝ 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) երկրաշարժ է տեղի ունեցել հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:         Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հոկտեմբերի 21-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Տոտորի պրեֆեկտուրայում՝ Կուրայոշի քաղաքից 8 կմ դեպի հարավ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ճապոնական 47 պրեֆեկտուրաներից 31-ում: Երկրաշարժի հետևանքով տուժել է 16 մարդ, մասամբ ավերվել է 320 տուն: Հոկտեմբերի 26-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում՝ Մաչերատա (մարզ Մարկե) քաղաքից 25 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումները զգացվել են կենտրոնական Իտալիայի բնակչության մեծ մասի կողմից: Երկրաշարժից տուժել են Մարկե մարզի Ֆաբրիանո քաղաքի 8 բնակիչ, կան ավերածություններ նույն մարզի Վիսսո, Ուսիտա, Կամերինո, Ակվասանտա Տերմե և Ֆաբրիանո քաղաքներում: Զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդվում: Երկրաշարժին նախորդել է 5.5 մագնիտուդով նախացնցում, որը զգացվել է իտալական Ումբրիա, Լացիո, Մարկե, Աբրուցո մարզերում, և խոշոր քաղաքներ՝ Ֆլորենցիայում, Լ’Աքվիլայում, Պերուջայում և մայրաքաղաք Հռոմում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ