08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Համանախագահները գալիս են տարածաշրջան

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները սկսում են իրենց այցը տարածաշրջան։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր նրանք կժամանեն Բաքու, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենան: Ադրբեջանից հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Բռնաբարություն, փախուստ, հայտնաբերում

Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին, որը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ–ում կատարած աշխատանքների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել “Հանրակրթական ուսումնական հաստատությունների […]

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակ չկա

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակը նորմայի սահմաններում է, հիվանդացության աճ չկա` նախորդ տարվա համեմատությամբ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ անցյալ ամիսների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակների բնական սեզոնային ակտիվացում՝ […]

Ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել ենտիրաժավորել) ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ–ինչ առնչությունների մասին: Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանությանծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապեսօրենքով   վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում: Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի […]

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել խուսափել չհամակարգված գործողություններից Սիրիայում

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է հոկտեմբերի 20-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում`  Թուրքիայի օդուժի կողմից  իրականացված հարվածներին: Հրթիռակոծվել էին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերը: Ըստ «Sputniknews»  լրատվամիջոցի թուրքական ծառայության` Քիրբին  բոլոր կողմերին, այդ թվում նաև թուրքական կողմին, կոչ է արել խուսափել  չհամակարգված […]

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ իր պաշտպանյալի` Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ, և նրան համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվում. «Անհրաժեշտ բաները չեն կատարվում, հակառակ պարագայում նրա վիճակը ոչ թե կվատանար, այլ պետք է գնար դեպի լավը»,-Henaran.am-ին հայտնեց նա։ «Ինքը ազատության մեջ էլ ուներ առողջական խնդիրներ, ինֆարկտ ու ինսուլտ էր տարել, անազատության մեջ էլ թոքերի ինսուլտ […]

Կապանի և Քաջարանի տարածաշրջաններում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կապանի և Քաջարանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 100մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հրանտը դեռ կմնա հիվանդանոցում, Հռիփսիմեին այսօր կհուղարկավորեն

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ  20-ամյա երիտասարդը գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքների պատճառով դեռ գիտակցության հետ խնդիրներ ունի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի