Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում ինքը շուրջ 10 անգամ չի տիրապետել իրավիճակին. սրանից լավ ինքնախոստովանական ցուցմունք դժվար էր պատկերացնել. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանը գրեթե նույն ժամանակահատվածում երեք հարթակով բանակցություններ է վարել՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան: «Նույնը, ինչ ինքն անում էր ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Բարդ չէ հասկանալ, որ եթե դու երեք հարթակով բանակցություն ես վարում, հնարավորություն ես տալիս հակառակորդին որոշակի տարբերակներով խուսանավելու: Երեկ Փաշինյանը մի […]





































