25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամենեւին օրինակ չեմ ուզում ծառայել. հեծանիվ վարող փոխնախարարը մանրամասնեց /վիդեո/

«Մեր քաղաքում հեծանիվ վարելն ամենաանվտանգ գործողություններից մեկը  չէ»,-այսօր՝ նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, ում հեծանիով աշխատանքի գնալու մասին բազմաթիվ քննարկումներ եղան: «Էնպես է ստացվել, որ ես մի քիչ ավելի արհեստավարժ եմ, ու լավ եմ վարում, բայց ես ամենեւին օրինակ չեմ ուզում ծառայել, ես այդ միսիան […]

24,2 մլրդ դրամ է ակնկալվում ստվերի կրճատման հաշվին

2017թ-ին բյուջեի հարկային եկամուտները նախատեսվում է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի ընդհանուր եկամուտների շուրջ 93,8%-ը. ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա` 1 տրիլիոն 135 մլրդ դրամը կազմում է ՀՆԱ-ի 21%-ը, ինչը 2016-ի համեմատ 0,5 տոկոսային կետով գերազանցում է: Նա նշեց, որ մակրոտնտեսական զարգացումների […]

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանության ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ

Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: […]

Պետք է գործել. Գևորգ Գևորգյան /վիդեո/

«Ապրիլյան ազատամարտի ժամանակ մենք բոլորս տեսանք՝ յուրաքանչյուր  հայ մարդու, սկսած զինվորից, սպայից, վերջացրած հասարակությամբ ու լրագրողներով: Այս ամենը քանի մեր ազգի մեջ կա և նորից  վստահաբար կասեմ, որ մեր առաջնագիծը ամուր է»,-այսօր՝ նոյեբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Գևորգյանի խոսքով՝ հայ զինվորը երբեք էլ նախահարձակ չի եղել, բայց […]

Մեր երեխաների առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի  հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում շարունակվում է հսկողությունը   ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց […]

«Ադրբեջանի տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել»

Հայ-ադրբեջանական սահմանում  այս պահին որոշակի սրացում կա, ապրիլին նախորդող դեպքերի հետ համեմատած` հաջողվում է իրավիճակի լարվածությունը զսպել:  Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Համանախագահները փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Շփման գծում ևս փոփոխություններ են տեղի ունեցել: Տեղի են ունենում ռազմական բնույթ ունեցող միջոցառումներ: Նկատելի է զինուժի  կուտակում: Պարզ է, որ ապրիլյան […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նման համաժողովների […]

«Խաղացողները հավատում են ինձ, իսկ ես՝ նրանց»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է  «Սուոնսիի» նկատմամբ 3:1 հաշվով արտագնա հաղթանակին, որը տեղի էր ունեցել  ֆուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրում: «Ես գոհ եմ: Այս 3 միավորները պետք էին մեզ: Խաղը հենց առաջին րոպեին հանգիստ ստացվեց մեզ համար: Կառավարում էինք հանդիպումը, պահպանեցինք կենտրոնացվածությունը եւ կատարեցինք խաղի ծրագիրը: Թիմը հիանալի խաղաց, […]

Պայթյուն բնակելի շենքում․ զոհերի թվում երեխա կա /վիդեո/

ՌԴ Իվանովոյի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ։ Պայթյունի արդյունքում 5 հոգի մահացել է, որոնց թվում՝ 4 տարեկան երեխա։ 13 հոգու փլատակներից հանել են, կան մի քանի վիրավորներ, դեպքի վայրում դեռ աշխատում են փրկարարները։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի