06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

40 միլիոնանոց հարսի շոր ու այլ ճոխություններ․ հերթական շքեղ հարսանիքը /ֆոտոշարք/

Մոսկվայում հերթական շքեղ հարսանիքն է տեղի ունեցել։ Շաբաթ օրն իր դստերն է ամուսնացրել ազգությամբ տաջիկ գործարար Իլխոմ Շոկիրովը։ Հարսանիքը տեղի է ունեցելՄոսկվայի հեղինակավոր Radisson Royal հյուրանոցում։ Նորապսակների՝ Մադինայի եւ Սադորի մասին շատ բան հայտնի չէ։ Հարսանիքին 900 հյուր է ներկա եղել, սրահն ամբողջովին զարդարված է եղել բնական ծաղիկներով։ Հարսանիքի հյուրերին ամենից շատ տպավորել է Մադինայի շքեղ հարսանեկան […]

«Հինգշաբթի կկարեմ բերանս…»

Օրեր առաջ Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել էր շրթունքները: Արմեն Երանոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր , որ ինքն աշխատել  է Վարդենիսի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ և իրեն անհիմն կերպով ազատել են աշխատանքից, իսկ նա մեծ վարկ է վերցրել, որը չի կարողանում վճարել և ի նշան […]

Տաշիրի տարածաշրջանում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Տաշիրի տարածաշրջանում տեղում է ձյուն,  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին՝ մեծամասամբ  անձրև: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Նա ինքը Հայրենիքն էր»

Մեր ժողովրդի կռահումը հասել էր մի զարհուրելի մտքի՝ թե մեր հողը ծերացել է, մեր հերոսների ոտքերի տակ չի դիմանում, տեղի է տալիս. դա միայն կռահում էր, դա չէր հաստատվում իրողություններով կամ այդ հաստատումները չնչին դեպքեր էին այն բանի դեմ, ինչը կոչվելու էր 1915: Ջախջախիչ պարտությամբ տանուլ տրվեցին մեր վերջին ճակատամարտերը, ռազմական հանճարները դարձան խեղճուկրակ զորապետներ, […]

Ծածուկ աղոթքի մասին

«ՄՏԻՐ ՔՈ ՍԵՆՅԱԿԸ, ՓԱԿԻՐ ՔՈ ԴՌՆԵՐԸ ԵՎ ԾԱԾՈՒԿ ԱՂՈԹԻՐ ՔՈ ՀՈՐԸ» ՄԱՏԹ•. 6: 6]: Սուրբ հայրերը մշտապէս նշել են աղոթքը որպես ներքին իրողություն ճանաչելու անհրաժեշտությունը: Քանի դեռ մարդն արտաքնապես է խորհում իր մասին և չի ձգտում ներքնապես ներկայանալ իր Աստուծո առաջ, ենթակա է հիշjալ կեղծիքին: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ոչ թե մարմնի կեցվածքով և […]

Գյուղացիները շտապում են հավաքել վերջին բերքը

Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ինչպես նաև մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ, որը, բնականաբար,  կարող է վնասել դաշտերում և այգիներում […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու-Յորքի բորսաների էլեկտրոնային առք-վաճառքի գոչծարքները վկայում են՝ նավթի գները շարունակաբար նվազում են: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,41 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48,5 դոլարի։ Լոնդոնյան բորսայում Brent տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսներն նվազել են 0,5 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.46 դոլարի։

Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է․ վարչապետը՝ Առաջին տպարանի շենքի պայթեցման մասին

 Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին: Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի