Լալան 7 տարեկան աղջկա հետ սարսափելի իրավիճակում է. ամուսինը մեղադրվում է «Սարի թաղի» գործով/վիդեո/
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում հուլիսի 19-ին Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները
Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում քրեական գործում որպես մեղադրյալ անցնող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնացյանը, նշեց, որ իր ամուսնուն այժմ անօրինական են պահում կալանավայրում. «Նրա կալանքը վաղուց պետք է երկարաձգեին, բայց դատական նիստերը չեն կայանում, մեղադրանքը հաստատելու փաստեր էլ չկան, ոստիկանների ցուցմունքների վրա են միայն հենվում»։
Լալա Բերնացյանի խոսքով իր ամուսինը տան միակ կերակրողն է եղել ու հիմա ինք ու դուստրը հայտնվել են սարսափելի դրության մեջ:
«Տղաս մահացած է ու 7 տարեկան աղջկաս հետ ապրում եմ մի հատ բլբլված տան մեձ: Անգամ վառարան չունեմ: Ինչ ձևով ենք գոյատևում, դա միայն Աստված գիտի»,-ընդգծեց Լալա Բերնացյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին վարչապետից հանձնարարել արդարադատության նախարարին՝ հետևել գործի ընթացքին։
Մանրամասները՝ տեսանյութում: