Արթուր Բաղդասարյանի քաղաքական հայտարարությունն իր ծննդյան օրվա կապակցությամբ
Այսօր` իմ ծննդյան 48-րդ տարեդարձի օրը, ցանկանում եմ անել հայտարարություն մի շարք հարցերի շուրջ, որին սպասում են շատերը: Նախ ինչու՞ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ : Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: […]





































