05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Լոնդոնի եւ Նյու Յորքի  բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.38%-ով՝ հասնելով մեկ բարելը 44.66 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 1.08%-ով եւ կազմել 46.05 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Ինչպե՞ս Րաֆֆին ընտրեց իր գրական կեղծանունը

Սկզբից ևեթ ընթերցողներին հետաքրքրել է Րաֆֆի գրական անվան բացատրությունը: Ինքը` Հակոբ Մելիք-Հակոբյանը, այս մասին որևէ տեղեկություն չի թողել: Րաֆֆի անվան բացատրությանն առաջին անգամ անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ» լրագրում նրա հետ աշխատած տարիներին: Այդ կապակցությամբ Լեոն գրում է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերցրել է արաբական լեզվից: Գուցե […]

Շագանակագույն կետեր ունեցող բանանները շատ ավելի օգտակար են

Այն բանանները, որոնց կեղևի վրա չկան շագանակագույն կետեր, ամենից շատ են գրավում գնորդին իրենց տեսքով։ Բայց արդյոք այդ բանաներն ամենաառողջարարն են։ Ահա մի քանի պատճառներ, որ բանան գնելիս պետք է նախընտրեք առավել հասածը։ • Օրը 1 հասած բանան ուտելու դեպքում իմունային համակարգը զգալիորեն բարելավվում է։ • Հասած բանանները պարունակում է TNF (Tumour Necrosis Factor, ուռուցքի […]

Սրանից հետո մեզ համար կարևոր չէ, թե մեր մասին ով ինչ կասի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բժշկական գիտությունների համալսարանում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալություններին ու դրանց վերաբերյալ Արևմուտքից ստացվող արձագանքներին: Էրդողանը քրդամետ կուսակցության պատգամավորներին մեղադրել է Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելու մեջ: «Մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ասացինք` թող գան խորհրդարան (ԺԴԿ-ին նկատի […]

Վեհափառի առյուծը

Նկարում պատկերված կորյունը արքայական ընծա է` վեհափառին: 1965 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը ուղևորության էր մեկնել նախ Եթովպիա, ապա Եգիպտոս: Այդ օրերին Եթովպիայի կայսրը վեհափառին է նվիրում առյուծի մի ձագ: Կոյունը բերվում է Կահիրե, որտեղից հունվարի 30-ին Կահիրե-Մոսկվա օդանավով տեղափոխվում է ԽՍՀՄ: Իսկ փետրվարի 28-ին Վազգեն Առաջինը մեկ տարեկան կենդանուն, որը եթովպիական առյուծների լավագույն […]

Ոստիկանները մեղադրվել էին հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, […]

Դեմ ըլլալով կո՞ղմ…

Դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր խոսում «գոտիները ձգելու» մասին: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օպտիմալացում է պահանջում: Եվ երկրի օրենսդիր մարմնում «2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ վարչապետի ուշադրության կենտրոնում է այս հարցը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր դեռ նախորդ տարի բարձրացրել այս հարցը: Այս անգամ […]

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են, ծխախոտինն՝ ավելացել

2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27,5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 12 մլն 601.39 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 16 մլն 66.7 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում […]

Մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին: Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին:

Առողջապահության համակարգի գլխավոր խնդիրները. փոխնախարարը մանրամասնում է

«Պետությունն այսօր մոտ 85 մլրդ դրամ է ծախսում առողջապահության վրա, ինչից մոտ 77 մլրդը պետական առողջապահական գործակալության միջոցով պետպատվերի շրջանակներում գտնվող ծառայություններն են։ Պետությունը վճարում է պետական և մասնավոր բժշկաական հիմնարկներին, որ իր քաղաքացիների համար բժշկական ծառայություն կարողանա գնել: Գործող մեխանիզմներում ցանկանում ենք մեծացնել թափանցիկությունը և գլոբալ վերանայման միջոցով առավել արդյունավետ օգտագործել այդ սահմանափակ ռեսուրսը»-այսօր՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի