27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2017-ին պարտքի աճի տեմպը պիտի դանդաղի

ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ 2017թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե բյուջեն կազմվել է 4 հիմնական սկզբունքների հիման վրա: Առաջին կարևորագույն սկզբունքը մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշերի նախագծումն է: «Նախագծելիս խոսվել է, որ մենք մի փոքր պահպանողական բյուջե ենք ներկայացնելու, բայց հաշվի են առնվել մակրոտնտեսական զարգացումները, թե գլոբալ տնտեսությունում , թե ներքին տնտեսությունում, իսկ դրանք որոշակիորեն հուսադրող են 2016-ի համեմատ»,-ասաց նախարարը:

Երկրորդ սկզբունքը տնտեսական կայունության ապահովումն է: Նա հիշեցրեց, որ անցնող տարում տնտեսական շոկերի պատճառով՝ ՌԴ պատժամիջոցներ, պղնձամոլիբդենի գների նվազում, պարտադրված են եղել ավելի շատ արտաքին պարտք ներգրավել: Ըստ նրա՝ պարտքը 2014-2016 աճել է 14-16%-ի կետով: «Թիրախավորվել ենք, որ 2017թ-ին պարտքի աճի տեմպը դանդաղի, որ իրավիճակը լինի հսկողության ներքո»,-ասաց նա:

3-րդ սկզբունքն այն է, չպետք է հարկային պարտավորությունները կատարելու համար տնտեսվարողների վրա լրացուցիչ էական ճնշումներ առաջացնող քայլեր արվեն: Հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին՝ տնտեսական աճ ապահովելու համար: 4-րդ սկզբունքն էլ այն է, որ պետության կողմից ծախսային պարտավորությունները կատարվեն: «Չպետք է սուղ միջոցների պատճառով պետության միջոցով մատուցվող ծառայություների որակը ընկնի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականի տնտեսականը աճը նախատեսվում է 3.2 տոկոս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ