15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վերևից հեղափոխությունը սկսված է (վիդեո)

Քաղաքական գործիչ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյան վստահ է` իշխանությունը փորձում է կառավարելի դարձնել վիճակը, և խախտողները պիտի պատժվեն: Henaran.am-ի հետ զրույցում խոսելով քաղաքական դաշտի զարգացումներից, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի ակտիվացումից, ՀՀԿ-ականների ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներից, ասաց, որ կան նաև նախընտրական կամպանիայի նշաններ, սակայն ՀՀԿ կենտրոնական գրասենյակը զբաղվում է դրանով, փոփոխություններ է անում: «Բյուջեի խնդիրներ կան, փող է […]

Տեսախցիկներ՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա–Մհեր Մկրտչյան–Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մոռացված մարդիկ․ խղճի այց դեպի Դարֆուր

XX դարը մարդկայնության դեմ գործած ամենասոսկալի հանցագործությունների ականատեսն է. մի քանի ժողովուրդներ դարձան ցեղասպանության զոհ, եւ միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին իրենց բնակության վայրերից։ Նոր դարի գալուստը, այս առումով, քիչ հույս բերեց։ Սակայն նույնիսկ ամենածանր իրավիճակներում միշտ կան հույսի եւ լույսի նշույլներ, որ ստեղծում են այն մարդիկ, որոնք անձնվիրաբար տրվում են ուրիշներին օգնելու գործին՝ վտանգի տակ դնելով […]

Ավազակային հարձակում Երեւանում. ատրճանակը դրել է կնոջ քունքին

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից նոյեմբերի 23-ին ժամը 21-ին, Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված եւ զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը եւ օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ […]

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի […]

Ընդդիմությունն էլ պիտի պատասխանատվություն ստանձնի (վիդեո)

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը համաձայն չէ, որ իշխանության բացթողումները, եղած խնդիրները և այլն, լավագույն պայմաններն են ստեղծում ընդդիմության` նախընտրական կամպանիա ստեղծելու համար: «Տեղի է ունենում  քաղաքական դաշտի մարում, բոլորը կենտրոնացած են կառավարության ռեֆորմների վրա, ու դա շեղում է մարդկանց ուշադրությունը, և ասել, որ ընդդիմության համար լավագույն ստարտային պայմաններն են, սխալ կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ երկրների կրթության, սոցիալական, մշակույթի եւ անվտանգության բնագավառներին առնչվող հարցեր, որոնց թվում […]

Հերթական ավիահարվածների պատճառով տասնյակ երեխաներ Հալեպում կյանքի ու մահվան շեմին են /վիդեո/

Հալեպում ամեն օր երեխաներ են վիրավորվում ու մահանում՝ ավիահարվածների հետեւանքով։ Եւ ահա կրկին հարձակումներ են տեղի ունեցել դպրոցների վրա, արդյունքում՝ 3 դպրոց տուժել է, տասնյակ երեխաներ պայքարում են կյանքի համար։ Հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, հարվածները հասնում են բնակելի թաղամասերին, դպրոցներին, ամենուր լաց ու ողբ է։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի