09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատարանից՝ հիվանդանոց. կուրսատնի սպանության գործով վկան վատացել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարուցված գործի շրջանակում վկա ճանաչված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սամվել Սերոբյանին այսօր՝ նոյեմբերի 28-ին  դատարանից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Ցուցմունք տալուց առաջ նրա ինքնազգացողությունը վատացել է;

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ