21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին. «Հետք»

ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին. «Հետք» «Հետքը» գրում է՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի […]

Ինչի՞ համար էր այս «ավտոբուս» թատրոնը. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանն օրերս հպարտանալու առիթ էր գտել, թե՝ աննախադեպ (սիրած բառերից) բարձրացրել են կենսաթոշակը, թե՝ երբեք նման չափով ոչ մեկը ոչ մի կենսաթոշակի չափ չի բարձրացրել, ինչ իր՝ «Նիկոլողորմածի» օրոք և այլն, և այսպես շարունակ: Այն, որ վերջին 5 տարին ինչ ասես, մանավանդ պարենային ապրանքները զգալի թանկացել են, դա, երևի, ոչինչ: Չնայած, եթե պաշտոնական վիճակագրությանը […]

Վոյաժների սեզոնը բացվեց․ «Հրապարակ»

Չնայած Ազգային ժողովում արձակուրդները սկսվում են հուլիսի 16-ից, սակայն խորհրդարանականների գործուղումներից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի վաղ է մեկնարկելու, որ պատգամավորները բյուջեի հաշվին իրենց արձակուրդը վայելեն։ Օրինակ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, աշխատանքային այցով հուլիսի 7-9-ը Ավինյոն, Մարսել, Բանդոլ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]

Ադրբեջանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ Արցախի պատվիրակությունն այցելի Բաքու. Արայիկ Հարությունյան

Արցախի խորհրդարանում այսօր պատգամավորներից մեկը ԱԺ նախագահին հարց ուղղեց, թե ստեղծված իրավիճակում արդյո՞ք բավարար է գնահատում հայկական կողմի իշանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում։ «Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն այսօր չի կարող դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ՀԱԱԳԱ-յի դատարանի վճիռը գործնականում կատարելու համար, և կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև», – հարցրեց պատգամավորը։ «Եթե մենք փակ ճանապարհ […]

«Սա արդարադատության վախճանն է՝ պետությունը սպանողների ծափահարությունների ներքո». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2013թ․ այն ժամանակվա ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրապարակել էր արտահերթ զեկույց, որտեղ ծավալուն կերպով անդրադարձել էր դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումներին և մտահոգություն հայտնել այդ առումով։ Մասնավորապես, «Արդարադատության խորհուրդը (ԱԽ-ին այժմ փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը,- Ռ.Հ), ըստ էության, այն մարմինն էր, որը … պատասխանատվության էր ենթարկում նրանց, իջեցնում […]

Վրաց-հայկական սահմանն ID քարտով հատել հնարավոր չէ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը Հայաստան-Վրաստան նույնականացման քարտով (ID) ճամփորդելու մասին հայտարարություն է տարածել։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո: […]

Փաշինյանին փողոցում տեսնեմ՝ կանցնեմ դիմացի մայթ. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը՝ Նիկոլ Փաշինյանին փողոցում «դավաճան» ասելու համար, շատ վատ նախադեպ է։ «Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հանգիստը վայելում է Երևանի փողոցներում, ու դրանից տուժում են քաղաքացիները, որոնք ինչ-որ առումով ցասում ու դժգոհություններ ունեն կամ ինչ-որ ասելիք ունեն։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն անձեռնմխելի […]

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծում է, ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական […]

Ալիևը ճշգրտորեն օգտվում է հայկական կողմի «սխալներից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «2008-ին գործող նախագահ Ա. Մեդվեդեվը ռուս-վրացական պատերազմը որակեց այսպես. «Ռուսական խաղաղապահները ձեռնամուխ են եղել Վրաստանին խաղաղության պարտադրմանը՝ վրաց-օսական հակամարտությունում։ Մեր խաղաղապահների վրա դրված է նաև բնակչության անվտանգության ապահովումը»։ Հետագայում Մեդվեդևը և պաշտոնական Մոսկվան զարգացրին մի ամբողջ քաղաքագիտական տեսություն, որը վերափոխվեց պետական քաղաքականության. ի՞նչ է լինում, երբ կրակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի