02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրին։

Պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք կարելի է համարել, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից և Արցախի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո վերջ է դրվել Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտությանը, Գալուզինը նշել է.«Ներկայիս իրավիճակը, երբ ռազմական գործողություններ չկան, մեծ մասամբ Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի արժանիքն է։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակում վերջակետ դեռ չի դրվել: Եվ այստեղ ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքն այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը: Այս ամենը միասին վերցրած պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ