04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ. Տիգրան Բալայան

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ «Brussels Signal» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա։

Հարցազրույցում Տիգրան Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։
Հիմնական խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը իր էքսպանսիոնիստական ծրագրերի համար մինչև հիմա չի առերեսվել որևէ կոնկրետ հետևանքի:

Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց, որին հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը, նշում է լրատվամիջոցը։

Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Միաժամանակ Բալայանը բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։

Նա վկայաբերել է նախագահ Ալիևի նախկին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին»։

«Reuters»-ը հաղորդում է նաև, որ Ալիևը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», նշում է լրատվամիջոցը։
Բալայանի կարծիքով, ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։

Նա նաև ասել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ