30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գագիկ Բեգլարյանը նեղացած չէ /վիդեո/

«Հիմա բոլորս միասին կտեսնենք, թե փոփոխություններ կլինեն»- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ համագումարից առաջ ասաց Տրասպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ինչ վերաբերում է լուրերին, որ ինքը նեղացած է ՀՀԿ-ից՝ պաշտոնանկության համար, ապա Բեգլարյանն ասաց, որ երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, չի նշանակում, որ նրանցից ազատվում են։ Ինքը ՀՀԿ-ից նեղացած չէ, նոր նախարարին էլ […]

«Հուժկու» տեղեկատվություն կհնչի. Հրապարակ

«ՀՀԿ 16-րդ համագումարն առավելապես «ուժի ցուցադրության» գործընթաց է, քան կուսակցական գործունեության բաղկացուցիչ մաս։ Այն կայանալու է այսօր, առավոտյան ժամը 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցելու են մեծ թվով պատվիրակներ, հրավիրյալներ։ Հրապարակվելու է յոթ հազար նոր անդամագիրների մասին «հուժկու» տեղեկատվությունը։ ՀՀԿ նախագահը հանդես է գալու հաշվետվությամբ, ՀՀԿ կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ, լրացումներ են կատարվելու։ Ապա […]

Շառ է․ Սուրիկ Խաչատրյանը հերքել է (վիդեո)

ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե իր որդին Օջախ ռեստորանային համալիրում դանակահարել է 22-ամյա Տիգրան Շահգալդյանին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը։ «Մի հավատացեք նման լուրերին, բոլորը սուտ են, ապատեղեկատվություն է»,- նշեց նա։ Ինչ վերաբերվում է մեղադրանքներին, թե ինքը մարզպետարանի […]

Թուրքական լոլիկը «խփում» է հայ ֆերմերներին. Հայոց աշխարհ

«Խայտառակ վիճակ է, Թուրքիայից լոլիկը ներմուծվել է հայկական շուկա, իսկ տեղի ֆերմերները չեն կարողանում իրենց արտադրանքը վաճառել»,- հայտարարել է երեկ «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը: Ըստ նրա, Թուրքիայից ապօրինի ներմուծվող բանջարեղենի պատճառով հայ ֆերմերները մեծ վնասներ են կրում «Ներմուծման համար սահմանին տուրքի գին կա նախատեսված՝ 507 դրամ, բայց երեկ գնացել ենք շուկա, տեսնում […]

ՊԵԿ-ը կստիպի. ՀԺ

«Նախատեսվում է, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները պետք է զգալիորեն գերազանցեն այս տարվա նույն ցուցանիշը: Սակայն բյուջեի բացատրագրերում համոզիչ փաստարկներ չկան, թե ինչի հաշվին են աճելու այդ եկամուտները: Մեր տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողներին ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային […]

Տեղի կունենա ՀՀԿ համագումարը

Այսօր՝ ժամը 11․00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀԿ 16-րդ հերթական համագումարը։ Համագումարի ընթացքում ելույթ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, մասնակիցներն արդեն քիչ-քիչ հավաքվում են համալիրում։

Միֆ է. Հրապարակ

«Վարդան Օսկանյանն օրերս ԱՄՆ-ում էր, ինչ առաքելությամբ` «Համախմբումից» չասացին, տեղեկացրին, որ երեկ վերադարձել է: Հարցին` Ծառուկյան-Օսկանյան հարաբերություններն ի՞նչ մակարդակում են, մեր աղբյուրն ասաց` նորմալ, սակայն արդեն մեկ տարի է, իրար չեն հանդիպել: Գրվեց, որ եթե Ծառուկյանի հետ չմիավորվեք, ընդհանրապես ընտրությունների չեք մասնակցելու։ «Աբսուրդ, նման հարց մեզանում չի քննարկվել, մենք Ծառուկյանի համար չէ, որ ստեղծվել ենք: […]

Նոր պաշտո՞ն. Ժողովուրդ

«Նոր կառավարության ձեւավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել: Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: […]

Դանակահարություն «Օջախ»-ում, կասկածյալը Սուրիկ Խաչատրյանի որդին է. shamshyan.com

Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում այսօր՝ նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, […]

Լիտվայի Սեյմասում ձևավորվել է Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը

Լիտվայում ս․թ․ հոկտեմբերի 9-ին համամասնական և հոկտեմբերի 23-ին մեծամասնական ցուցակներով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորվել է 2016-2020թթ. գումարման Սեյմասը՝ 141 մանդատով։ Ընտրություններից հետո ձևավորվել են միջխորհրդարանական բարեկամական խմբեր: Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբին անդամագրվել են 47 պատգամավորներ։ Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար է ընտրվել մեծամասնական ցուցակով հաղթանակած, ընտրություններում հաղթանակած Կանաչների և գյուղացիների կուսակցությունը ներկայացնող Պովիլաս Ուրբշիսը: Ի դեպ, Լիտվա-Հայաստան բարեկամական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի